Xiaomi-ին կդադարեցնի էժան սմարթֆոնների արտադրանքը

09.03.2019, 21:10
Xiaomi ընկերությունը կսկսի արտադրել ավելի թանկարժեք սմարթֆոններ:
 Xiaomi-ին կդադարեցնի էժան սմարթֆոնների արտադրանքը
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Xiaomi ընկերությունը կսկսի արտադրել ավելի թանկարժեք սմարթֆոններ: Այդ մասին հայտնում է life.ru-ն՝ հղում անելով TechNode պարբերականին:

Ընկերության ղեկավարությանը դուր չի գալիս, որ ապրանքանիշը համարվում է էժան էլեկտրոնիկայի արտադրող: Ընկերությունը չի ցանկանում նման հեղինակություն ունենալ:

Սակայն ղեկավարությունը հայտնել է, որ թանկացումը լինելու է ոչ զգալի: Սմարթֆոնները պետք է ավելի թանկ և հետաքրքիր լինեն:-0-