Windows 10–ից հնարավոր է գաղտնաբառեր գողանալ

23.12.2017, 20:21
Windows 10-ում կրիտիկական խոցելիություն է հայտնաբերվել։
Windows 10–ից հնարավոր է գաղտնաբառեր գողանալ
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Windows 10-ում նախապես տեղադրված գաղտնաբառերի Keeper կառավարչում հայտնաբերված է կրիտիկական խոցելիություն, որը թույլ է տալիս գողանալ օգտատերերի տվյալները:

Ինչպես հայտնում է telecom.arka.am–ը` հղում անելով lenta.ru-ին, խոցելիության վրա ուշադրություն է դարձրել Google-ի մասնագետ Թրևիս Օրմանդին (Travis Ormandy):

Загружается новость ... "Лево"

Նշվում է, որ նույն խոցելիությունը հայտնաբերվել է ավելի քան մեկ տարի առաջ: Բրաուզերի համար ֆիրմային փլագինը սխալ է պարունակում, որը թույլ է տալիս յուրաքանչուր կայքին գողանալ Keeper-ում պահվող գաղտնաբառերը: Օրմանդին պատմել է, որ խնդրի հետ բախվել է միայն համակարգի թեստային տարբերակում, սակայն Reddit-ում տարվող քննարկումներում օգտատերերը հայտնել են նման խոցելիության առկայության մասին նաև ռելիզային տարբերակում:

Microsoft-ի ներկայացուցիչը հայտնել է Ars Technica պարբերականին, որ կորպորացիան արդեն թողարկել է ուղղված տարբերակը: «Մենք գիտենք կողմնակի հավելվածում այդ խոցելիության առկայության մասին, և մշակողները թարմացում են արդեն թողարկել օգտատերերի պաշտպանության համար»: Դրա հետ մեկտեղ ընկերությունում չկարողացան պատասխանել հարցին, թե անցնում են արդյո՞ք համակարգում նախապես տեղադրված հավելվածները նույն խիստ ստուգումը, ինչ Microsoft-ի սեփական սոֆթը: -0-