415.24
4.83
386.52
+13
Եղանակը Երևանում
Հայ

Ցամաքի մակերեսը Երկրի վրա մեծացել է

15:45
27 Օգոստոսի 2016
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Վերջին 30 տարիների ընթացքում Երկրի մակերևույթի վրա զգալի փոփոխություններ են կատարվել:

Նիդեռլանդների Deltares ինստիտուտի գիտնականներն ուսումնասիրություն են անցկացրել՝ օգտագործելով արբանյակային լուսանկարներ, գրում է vokrugsveta.ru գիտահանրամատչելի կայքը: Արբանյակից արված լուսանկարների օգնությամբ նրանք կազմել են ինտերակտիվ քարտեզ, որը ցույց է տալիս մեր մոլորակի մակերևույթին կատարված փոփոխությունները:

Բաց կանաչ գույնով նշված են այն հատվածները, որտեղից անցած երեսուն տարիների ընթացքում հեռացել է ջուրը, իսկ բաց երկնագույնով ներկված է ջրային նոր մակերևույթը՝ անցյալում այդ տարածքում ցամաք է եղել:

Nature Climate Change ամսագրում հրապարակված ամփոփիչ հոդվածում ասվում է, որ ջուրն առավելագույն ակտիվություն է դրսևորել Թիբետյան լեռնաշխարհում, որտեղ սառցալեռների հալման հետևանքով նոր հսկա լճեր են գոյացել:

Արալյան ծովը, հակառակը, ամենամասշտաբային ցամաքման վառ օրինակ է:

Իսկ Հյուսիսային Ամերիկայում ջրի ամենաշոշափելի կորուստը գրանցվել է Միդ լճում՝ ԱՄՆ-ի ամենամեծ ջրամբարում: Դրա մակերևույթի մակերեսը, որը նախկինում հասնում էր 640 քկմ-ի, 30 տարվա ընթացքում նվազել է 222 քկմ-ով:

Վերլուծելով դինամիկան՝ գիտնականները եկել են եզրակացության, որ անթրոպոգեն գործոնը (օրինակ, ամբարտակների կառուցումը և տարածքների արհեսական ցամաքեցումը) ավելի մեծ ազդեցություն է ունենում, քան բնական գործընթացները:

Ընդհանուր առմամբ, երեք տասնամյակում ջրի տակ է անցել 115 000 քկմ ցամաք, իսկ 173 000 քկմ ջրային տարածք ցամաքի է վերածվել: Գիտական աշխատանքի հաջորդ փուլում գիտնականները կպարզեն համաշխարհային կլիմայի հետ այդ փոփոխությունների կապը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:00
29 Մարտի 2022
Սպիտակուցային դիետա. օգու՞տ, թե՞ վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
20:00
23 Օգոստոսի 2021
Ի՞նչ է պատմում պորտի ձևը մարդու առողջության և բնավորության մասին (ՖՈՏՈ)
Պորտի ձևով կարելի է իմանալ ոչ միայն մարդու հնարավոր առողջական խնդիրների մասին, այլև որոշել նրա բնավորության որոշ գծեր
14:11
15 Դեկտեմբերի 2020
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
16:27
30 Նոյեմբերի 2020
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ (ՖՈՏՈ)
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ. ՖՈՏՈ
10:53
17 Նոյեմբերի 2020
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
17:55
23 Սեպտեմբերի 2020
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
13:40
20 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը. ինչպե՞ս խուսափել վարակումից
21:45
19 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
20:40
23 Օգոստոսի 2020
Անլար ականջակալները կարող են վտանգավոր լինել մարդու առողջության համար․ պարզաբանում է փորձագետը
Bluetooth ականջակալները կարող են մեծ վտանգ ներկայացնել մարդու համար․ փորձագետը պարզաբանում է
15:27
17 Օգոստոսի 2020
«Արջերի» քարանձավում միջին հին քարեդարյան գործիքներ են հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Ուշագրավ բացահայտումներ «Արջերի» քարանձավում. ՖՈՏՈ
11:21
13 Օգոստոսի 2020
Հայաստանի բնակիչները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
Հայաստանցիները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
15:40
11 Օգոստոսի 2020
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին