ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան պատվավոր դոկտորի կոչում է շնորհել ՄՀՄՊԻ-ի ռեկտորին
02.10.2015,
14:49
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան պատվավոր դոկտորի կոչում է շնորհում Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (ՄՀՄՊԻ, МГИМО) ռեկտոր Անատոլի Տորկունովին:

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան պատվավոր դոկտորի կոչում է շնորհում Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (ՄՀՄՊԻ, МГИМО) ռեկտոր Անատոլի Տորկունովին, հաղորդում է ԳԱԱ մամուլի ծառայությունը։
Այս որոշումը ՀՀ ԳԱԱ նախագահությունն ընդունել է սեպտեմբերի 30-ին` Հայաստանի դիվանագիտական կադրերի պատրաստման գործում ունեցած մեծ ներդրման համար։
Անատոլի Տորկունովն արտակարգ և լիազոր դեսպան է, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։-0-