Մոսկվայի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

05.06.2015, 18:11
«Մոսկվայի քաղաքապետարանի պատվիրակությունը ուրբաթ Երևանում այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն», – հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Մոսկվայի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. «Մոսկվայի քաղաքապետարանի պատվիրակությունը ուրբաթ Երևանում այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն», – հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Պատվիրակության այցի ընթացքում Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի և Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավարի ուղեկցությամբ հյուրերը շրջել են կենտրոնում, ծանոթացել ուսուցման ընթացքին նաև ունկնդրել կենտրոնի երաժիշտ սաներին։

Մոսկվայի պատվիրակությունը, որը գլխավորել է Մոսկվայի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Նեմերյուկը, հայկական մայրաքաղաք է ժամանել Երևանի քաղաքապետարանի և Մոսկվայի կառավարության միջև համագործակցության շրջանում։

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը բացվել է Հայաստանում 2011թ.–ի օգոստոսին։ «Թումո» կենտրոնը նախատեսված է 12-18 տարեկան երեխաների համար։ Կենտրոնը տեղեկատվական տեխնոլոգիաների անվճար ուսուցում է իրականացնում և հայ պատանիներին ծանոթացնում առաջատար տեխնոլոգիաներին, նրանց համար ՏՏ ոլորտների առավել խորը ուսումնասիրման հնարավորություն ստեղծում:

Կենտրոնի ստեղծումից ի վեր այստեղ ավելի քան 10 հազար երեխա է սովորել։

Ներկա պահին «Թումո» կենտրոնի ստորաբաժանումներ են գործում Գյումրի և Դիլիջան քաղաքներում, շուտով կենտրոն կբացվի նաև Ստեփանակերտում։-0-