415.24
4.83
386.52
+27
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում 2015 թ.–ի աշնանը Հնագետների միջազգային գիտաժողով կանցկացվի

15:25
27 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Մեծամորի պեղումների 50–ամյակին նվիրված Հնագետների միջազգային գիտաժողով կանցկացվի 2015 թ.–ի աշնանը Հայաստանում, ուրբաթ լրագրողներին ասաց Պատմամշակութային արգելոց–թանգարանների և պատմական միջավայրի պահպանման ծառայության գիտական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Աշոտ Փիլիփոսյանը։

Նրա խոսքերով` գիտաժողովին մասնակցելու և Հայաստանի տարածքում հետագա պեղումներ կազմակերպելու համար հրավիրվել են մասնագետներ Իտալիայից, Վրաստանից, Թուրքիայից, Լեհաստանից և ԱՄՆ–ից։

«Մեծամորի տարածքում պարբերաբար պեղումներ են անցկացվում...2013 թ.–ից, կնքված պայմանագրի հիման վրա, պեղումներն անցկացվում են Վարշավայի հնագիտական թանգարանի հետ համատեղ», – ասաց Փիլիփոսյանը։

Նրա խոսքերով` Լեհաստանի կողմից աջակցություն է ցուցաբերվում ոչ միայն պեղումներին լեհ մասնագետների մասնակցության գծով, այլ նաև ֆինանսական հարցերում։

Փիլիփոսյանի խոսքերով` պեղումների գործընթացին միացել են նաև սլովակ հնագետները, ովքեր սկսել են աշխատել 2013–2014 թթ.–ին։ «Եթե արշավախումբն ավելի մեծ լինի, քան նախորդ տարիներին, ապա դա թույլ կտա իրականացնել ավելի լուրջ և մասշտաբային աշխատանքներ», – նշեց Փիլիփոսյանը։

Նա նաև նշեց, որ Մեծամորում իրականացված պեղումները վկայում են այն մասին, որ հին ժամանակներից Մեծամորը գտնվել են առևտրային ճանապարհների խաչմերուկում, որոնք անցել են Արարատյան դաշտավայրով, իրար են կապել Մերձավոր Արևելքն ու Հյուսիսային Կովկասը։

Մեծամոր քաղաք–ամրոցում  իրականացրած պեղումները սկսվել են 60–ականներին և կարճ ընդմիջումներով շարունակվում են մինչև հիմա։ 2013 թ.–ին արշավախմբին միացել են Վարշավայի հնագիտական թանգարանի լեհ մասնագետները։

Մեծամորում մասնավորապես հայտնաբերվել են դամբարաններ, կերամիկայից պատրաստված իրեր, զարդեր, աշխատանքի գործիքներ և այլ նմուշներ, որոնք ապացուցում են, որ Մեծամորում առաջին հազարամյակի սկզբում քաղաքակային կյանք է եղել։

Մեծամոր քաղաք–ամրոցը գտնվում է Երևանից ոչ հեռու` Արարատյան դաշտավայրի կենտրոնում։ Ամրոցն զբաղեցրել է հրաբխային լեռան ողջ մակերեսն ու շրջակա միջավայրի մի մասը։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:00
29 Մարտի 2022
Սպիտակուցային դիետա. օգու՞տ, թե՞ վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
20:00
23 Օգոստոսի 2021
Ի՞նչ է պատմում պորտի ձևը մարդու առողջության և բնավորության մասին (ՖՈՏՈ)
Պորտի ձևով կարելի է իմանալ ոչ միայն մարդու հնարավոր առողջական խնդիրների մասին, այլև որոշել նրա բնավորության որոշ գծեր
14:11
15 Դեկտեմբերի 2020
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
16:27
30 Նոյեմբերի 2020
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ (ՖՈՏՈ)
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ. ՖՈՏՈ
10:53
17 Նոյեմբերի 2020
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
17:55
23 Սեպտեմբերի 2020
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
13:40
20 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը. ինչպե՞ս խուսափել վարակումից
21:45
19 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
20:40
23 Օգոստոսի 2020
Անլար ականջակալները կարող են վտանգավոր լինել մարդու առողջության համար․ պարզաբանում է փորձագետը
Bluetooth ականջակալները կարող են մեծ վտանգ ներկայացնել մարդու համար․ փորձագետը պարզաբանում է
15:27
17 Օգոստոսի 2020
«Արջերի» քարանձավում միջին հին քարեդարյան գործիքներ են հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Ուշագրավ բացահայտումներ «Արջերի» քարանձավում. ՖՈՏՈ
11:21
13 Օգոստոսի 2020
Հայաստանի բնակիչները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
Հայաստանցիները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
15:40
11 Օգոստոսի 2020
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին