Microsoft ընկերությունը Nokia–ի շուրջ 9 հազար աշխատակցի կազատի աշխատանքից. ԶԼՄ

26.02.2015, 12:08
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հսկան` Microsoft Corp.–ը, մտադիր է վերջերս գնած Nokia–ընկերության շուրջ 9 հազար աշխատակցի ազատել աշխատանքից, գրում է MarketWatch գործակալությունը` հղում անելով չինական Beijing Youth Daily թերթին։
Microsoft ընկերությունը Nokia–ի շուրջ 9 հազար աշխատակցի կազատի աշխատանքից. ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հսկան` Microsoft Corp.–ը, մտադիր է վերջերս գնած Nokia–ընկերության շուրջ 9 հազար աշխատակցի ազատել աշխատանքից, գրում է MarketWatch գործակալությունը` հղում անելով չինական Beijing Youth Daily թերթին։

Ընկերությունը պատրաստվում է նաև մի քանի գործարան փակել Պեկինում և հարավարևելյան դունգան քաղաքում։ Արտադրական սարքերի մի մասը մարտի վերջին կտեղափոխվի Վիետնամ, գրում է թերթը հղում անելով ընկերության ներկայացուցիչներից մեկին, որը չի ցանկացել հրապարակել անունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Աշխատակիցների կրճատումը ծախսերի նվազեցման ծրագրի մի մասն է կազմում։

Microsoft–ը  Nokia–ն գնել է 2014 թվականի ապրիլին 7.18 մլրդ դոլարով, որում ներառված էր նաև 2.13 մլրդ դոլար` Nokia–ի պատենտների դիմաց։ Գործարքի համաձայն Nokia–ի` աշխարհի 500 երկրներում գտնվող  ավելի քան 130 ստորաբաժանումների աշխատակիցները պետք է տեղափոխվեին Microsoft։ Ընկերության հաստիքացուցակը ընդհանուր առմամբ ավելացել էր 25 հազարով և կազմել 127 հազար մարդ։-0-