431.08
4.38
402.99
+9
Եղանակը Երևանում
Հայ

Օզոնային շերտի պահպանության միջազգային օրն է նշվում այսօր

11:02
16 Սեպտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Օզոնային շերտի պահպանության միջազգային օրն է նշվում երեքշաբթի։

1994 թվականին ՄԱԿ Գերագույն ասամբլեան սեպտեմբերի 16-ը հռչակեց Օզոնային շերտի պահպանման միջազգային օր։ 1987 թ. այդ օրը ստորագրվեց Մոնռեալի` օզոնային շերտը քայքայող նյութերին վերաբերող արձանագրությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Մթնոլորտային օզոնի կոնցենտրացիայի կտրուկ անկումը` «օզոնային խոռոչը»  առաջին անգամ հայտնաբերվել է 1980-ականներին Անտարկտիդայի վրա։

Վերջերս 35 տարվա ընթացքում առաջին անգամ գիտնականներին հաջողվեց հաստատել, որ օզոնային շերտը, որը պաշտպանում է Երկիր մոլորակը ուլտրամանուշակագույն ճառագայթներից, սկսել է վերականգնվել: Շերտի ամբողջական վերականգնումը կարող է տևել մի քանի տասնամյակ, նշվում է չորեքշաբթի հրապարակված ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (WMO) համատեղ հետազոտության մեջ:

Հետազոտության մեջ նշվում է, որ օզոնային շերտի դրական փոփոխությունները, մասնավորապես, տեղի են ունենում համաձայնեցված միջազգային գործողությունների շնորհիվ, որոնք ուղղված են օզոնը քայքայող նյութերի օգտագործման դեմ:

«Մենք դրական փոփոխություններ ենք նկատել, որոնք ցույց են տալիս, որ օզոնային շերտը կարող է ամբողջովին վերականգնվել հարյուրամյակի կեսերին: Մոնռեալի արձանագրությունը շրջակա միջավայրի հարցերին վերաբերող ամենահաջողված պայմանագրերից մեկն է, այն պաշտպանում  է օզոնային շերտը և կանխարգելում է Երկրագնդի մակերևույթը ուլտրամանուշակագույն ճառագայթների բացասական ազդեցությունից», - հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ և UNEP-ի ղեկավար Ակիմ Սթեյները:

1987 թ.-ին ստորագրված Մոնռեալի արձանագրությունը, որը ուժի մեջ է մտել 1989 թ.-ի հունվարի 1-ին, այս պահին վավերացվել է ՄԱԿ-ի 196 պետությունների, այդ թվում նաև Հայաստանի կողմից: Փաստաթուղթը սկսած 2004 թ.-ից հիդրոքլորֆտորային ածխածնի կիրառման աստիճանական կրճատում է նախատեսում, որը քայքայում է օզոնային շերտը և արագացնում է գլոբալ տաքացման գործընթացը: Նախատեսվում է այն ամբողջովին վերացնել մինչև 2030 թ.-ը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:00
29 Մարտի 2022
Սպիտակուցային դիետա. օգու՞տ, թե՞ վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
20:00
23 Օգոստոսի 2021
Ի՞նչ է պատմում պորտի ձևը մարդու առողջության և բնավորության մասին (ՖՈՏՈ)
Պորտի ձևով կարելի է իմանալ ոչ միայն մարդու հնարավոր առողջական խնդիրների մասին, այլև որոշել նրա բնավորության որոշ գծեր
14:11
15 Դեկտեմբերի 2020
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
16:27
30 Նոյեմբերի 2020
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ (ՖՈՏՈ)
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ. ՖՈՏՈ
10:53
17 Նոյեմբերի 2020
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
17:55
23 Սեպտեմբերի 2020
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
13:40
20 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը. ինչպե՞ս խուսափել վարակումից
21:45
19 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
20:40
23 Օգոստոսի 2020
Անլար ականջակալները կարող են վտանգավոր լինել մարդու առողջության համար․ պարզաբանում է փորձագետը
Bluetooth ականջակալները կարող են մեծ վտանգ ներկայացնել մարդու համար․ փորձագետը պարզաբանում է
15:27
17 Օգոստոսի 2020
«Արջերի» քարանձավում միջին հին քարեդարյան գործիքներ են հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Ուշագրավ բացահայտումներ «Արջերի» քարանձավում. ՖՈՏՈ
11:21
13 Օգոստոսի 2020
Հայաստանի բնակիչները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
Հայաստանցիները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
15:40
11 Օգոստոսի 2020
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին