Աստղագետները գտել են Արեգակնային համակարգի ամենահեռավոր գաճաճ մոլորակը

27.03.2014, 11:13
Աստղագետները հայտարարել են, որ հայտնաբերել են Արեգակնային համակարգի ամենահեռավոր օբյեկտի կոչման նոր հավակնորդին։  2012 VP113 գաճաճ մոլորակը հեռու է Արեգակից գրեթե 12 միլիարդ կիլոմետրով։ Այդ մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, ասվում է Nature ամսագրում հրապարակած հոդվածում։
Աստղագետները գտել են Արեգակնային համակարգի ամենահեռավոր գաճաճ մոլորակը

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Աստղագետները հայտարարել են, որ հայտնաբերել են Արեգակնային համակարգի ամենահեռավոր օբյեկտի կոչման նոր հավակնորդին։  2012 VP113 գաճաճ մոլորակը հեռու է Արեգակից գրեթե 12 միլիարդ կիլոմետրով։ Այդ մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, ասվում է Nature ամսագրում հրապարակած հոդվածում։

«Մենք պետք է շարունակենք հեռավոր այլ օբյեկտներ որոնել Օորտայի ամպում, բացի Սեդնայից և 2012 VP113–ից, քանի որ դրանց հայտնաբերումը պետք է օգնի բացահայտել Արեգակնային համակարգի առաջացման այսօր անհայտ գաղտնիքները։ Ինչպես կարծում ենք, Օորտա ներքին ամպում գտնվող որոշ օբյեկտներ չափերով կարող են մրցակցել Մարսի կամ նույնիսկ Երկրի հետ»,– հայտնել է Սքոթ Շեփարդը Վաշինգտոնում (ԱՄՆ) Քարնեգիի գիտական ինստիտուտից։ 

Շեփարդը և նրա գործընկեր Չադվիկ Տրուխիլիոն Հավայան կղզիների Ջեմինի աստղադիտարանից (ԱՄՆ) ուսումնասիրել են Արեգակնային համակարգը շրջապատող, այսպես կոչված, Օորտա ամպի կառուցվածքն ու «բնակչությունը»։ Այդ «ամպը» բաղկացած է գիսաստղերից և «սառցե» այլ մարմիններից, գտնվում է մեր լուսատուից 150-1.5 հազար աստղային միավորների (Երկրի և Արեգակի միջև միջին տարածություն) հեռավորության վրա։ 

Գիտնականներն այն յուրօրինակ «աղբակույտ» են համարում, որը ձևավորվել է Արեգակնային համակարգից արտանետված «շինանյութերից»։ Այժմ Օորտա ամպը համարվում է գիսաստղերի «գլխավոր մատակարար» և Սեդնայի պես գաճաճ մոլորակների ծննդավայր, որոնք դուրս են նետվել սահմաններից գրավիտացիոն ալեկոծումների հետևանքով։

Շեփարդը և Տրուխիլիան չիլիական NOAO աստղադիտակի վրա տեղադրված DECam խցիկով ուսումնասիրել են Օորտա ամպի` մեզ մոտ գտնվող պատառը։ Այդ սարքի բարձր զգայունությունը թույլ է տվել աստղագետներին ամպում Սեդնայի նմանությամբ մոտ 900 «կասկածելի» օբյեկտներ հայտնաբերել։

Նրանց հաջողվել է ապացուցել, որ այդ օբյեկտներից մեկը, որին գիտնականները տվել են 2012 VP113 կոդային անվանումը, պտտվում է Արեգակի շուրջ շատ ձգված ուղեծրով, որի` լուսատուին ամենամոտ գտնվելու կետը դրանից հեռու է 80 աստղադիտական միավորով` այսօրվա դրությամբ դա ռեկորդային տարածություն է։ Այն նկատելիորեն ավելի փոքր է Սեդնայից` դրա տրամագիծը չի գերազանցում 450 կիլոմետրը, ինչը բավարար է 2012 VP113–ը գաճաճ մոլորակ անվանելու համար։ -0-