413.78
4.82
386.17
+16
Եղանակը Երևանում
Հայ

Հայկական պլանշետների արտադրության մեջ նախնական ներդրումները կկազմեն 6–6,5 մլն դոլար, առաջին նմուշները կհայտնվեն մայիսի վերջին

16:34
11 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայկական պլանշետների արտադրության մեջ նախնական ներդրումները կկազմեն 6–6,5 մլն դոլար, արտադրությունը նախատեսվում է սկսել մայիսի վերջին, երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում լրագրողներին ասել է Technology and Science Dynamics Inc./Armtab Technology ընկերության հիմնադիր Վահան Շաքարյանը։

Նրա խոսքերով` ընկերությունը դեռևս շինարարական աշխատանքներ է իրականացնում Ազատ տնտեսական գոտում 500 քառակուսի մետր տարածքում, որտեղ կկազմակերպվի արտադրությունը։
Մասնավորապես, աշխատանքներ են իրականացվում էլեկտրամագնիսական դաշտի մեկուսացման ուղղությամբ, ինչից հետո կտեղադրվեն սարքավորումները, կհավաքվի աշխատակազմն ու կիրականացվի նրանց ուսուցումը։

«Նախատեսվում է, որ բոլոր աշխատանքները կավարտվեն մինչև մայիսի վերջ, երբ արդեն հնարավոր կլինի սկսել զանգվածային արտադրությունը», – ասել է Շաքարյանը, հաղորդում է telecom.arka.am հեռահաղորդակցական կայքը։

Նրա խոսքերով` ձեռնարկության արտադրական հզորությունները թույլ կտան տարեկան արտադրել մինչև 100 հազար պլանշետ։ Միաժամանակ նա տեղեկացրել է, որ դրանց արժեքը դեռ որոշված չէ։

Խոսելով Հայաստանում արտադրություն ստեղծելու որոշման մասին` Շաքարյանը նշել է, որ Minno–ն (ArmTab-ի հիմնադիրը) արդեն հայտնի ապրանքանիշ է և իր շուկան ունի ԱՄՆ-ում և Լատինական Ամերիկայում։ Նրա խոսքերով` նախագծումն իրականացվում է ԱՄՆ–ում, հավաքումը` Չինաստանում, իսկ R&D–ն (հետազոտություն և մշակում, «ԱՌԿԱ») և սարքավորման փորձարկումն արդեն չորս տարի իրականացնում են հայ մասնագետները, ովքեր հատուկ ուղևորվում են Չինաստան` արտադրությունը վերահսկելու նպատակով։

Նա նշել է, որ ծախսերը կրճատելու նպատակով և հաշվի առնելով Հայաստանի մտավոր և ինժեներական ներուժը` որոշում է ընդունվել արտադրական հոսքագիծը տեղափոխել Հայաստան։
«Չինաստանում արտադրությունը շատ ավելի էժան է, քան Հայաստանում, սակայն հաշվի առնելով լրացուցիչ ծախսերն ու հավաքման և R&D–ի ստորաբաժանումներն իրար մոտ գտնվելու ապահովումը` ընկերությունը նախընտրել է արտադրությունը տեղափոխել Հայաստան», –ասել է Շաքարյանը։

Ւնչպես նշել է ընկերության ղեկավարը, ներդրումների իրականացման և ArmTab արտադրության կազմակերպման համար հիմնադիր և սեփականատեր Minno ընկերության կողմից Հայաստանում ստեղծվել է Technology and Science Dynamics Inc./Armtab Technology ընկերությունը։

«Minno–ի հավաքումն իրականացվելու է Ազատ տնտեսական գոտու տարածքում` Հայաստանում։ Հայաստանում արտադրվող Minno ընկերության պլանշետները նախկինի պես իրացվելու են ԱՄՆ–ի և Լատինական Ամերիկայի շուկաներում, իսկ ArmTab տարբերանշանով պլանշետները կուղղվեն ԱՊՀ երկրների, արաբական երկրների նոր շուկաներ, մասամբ նաև Եվրոպա», – ասել է Շաքարյանը։
Նրա խոսքերով` չնայած Հայաստանում արտադրություն իրականացնելիս ընկերությունը կկորցնի շահույթ, սակայն, այնուամենայնիվ, դա օպտիմալ տարբերակ է, որը թույլ կտա ողջ աշխարհին ցուցադրել հայ ինժեներների մտավոր ներուժն ու հնարավորությունները։

«Ստեղծելով ArmTab հայկական ընկերությունը` մենք ցանկանում ենք ցույց տալ, որ Հայաստանը կարող է միջազգային մակարդակի աշխատանքներ իրականացնել, դրա համար ունի ինժեներական ներուժ, մենք կարծում ենք, որ արդեն եկել է ժամանակը, երբ երկրին մշակումների նոր մակարդակ է հարկավոր», – ասել է Շաքարյանը։

Technology and Science Dynamics Inc.–ը Հայաստանի ազատ տնտեսական գոտում գրանցված առաջին ՏՀՏ  ընկերությունն է։

Technology and Science Dynamics Inc.–ը հիմնադրվել է 2013 թվականի հոկտեմբերի 11-ին և զբաղվում է հայկական առաջին դյուրակիր համակարգիչների՝ պլանշետների արտադրությամբ: Արտադրության շրջանակում արդեն կան անդրոիդ համակարգով փորձնական հավաքված պլանշետ (Armtab) և առաջին հայկական հեռախոս (Armphone): Պլանշետի ծրագրային և սարքային ապահովման դիզայնն իրականացվում է Հայաստանում, իսկ հավաքումը` ԱՄՆ-ում և Հոնկոնգում:

Հայկական պլանշետների արտադրության մեջ նախնական ներդրումները կկազմեն 6–6,5 մլն դոլար, արտադրությունը նախատեսվում է սկսել մայիսի վերջին։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:00
29 Մարտի 2022
Սպիտակուցային դիետա. օգու՞տ, թե՞ վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
20:00
23 Օգոստոսի 2021
Ի՞նչ է պատմում պորտի ձևը մարդու առողջության և բնավորության մասին (ՖՈՏՈ)
Պորտի ձևով կարելի է իմանալ ոչ միայն մարդու հնարավոր առողջական խնդիրների մասին, այլև որոշել նրա բնավորության որոշ գծեր
14:11
15 Դեկտեմբերի 2020
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
16:27
30 Նոյեմբերի 2020
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ (ՖՈՏՈ)
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ. ՖՈՏՈ
10:53
17 Նոյեմբերի 2020
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
17:55
23 Սեպտեմբերի 2020
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
13:40
20 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը. ինչպե՞ս խուսափել վարակումից
21:45
19 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
20:40
23 Օգոստոսի 2020
Անլար ականջակալները կարող են վտանգավոր լինել մարդու առողջության համար․ պարզաբանում է փորձագետը
Bluetooth ականջակալները կարող են մեծ վտանգ ներկայացնել մարդու համար․ փորձագետը պարզաբանում է
15:27
17 Օգոստոսի 2020
«Արջերի» քարանձավում միջին հին քարեդարյան գործիքներ են հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Ուշագրավ բացահայտումներ «Արջերի» քարանձավում. ՖՈՏՈ
11:21
13 Օգոստոսի 2020
Հայաստանի բնակիչները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
Հայաստանցիները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
15:40
11 Օգոստոսի 2020
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին