Գերմանացի ֆիզիկոսների «ամենաարագ» ֆիլմը ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. «DESY» սինքրոտրոնային կենտրոնի գերմանացի ֆիզիկոսները համալրել են Գինեսի ռեկորդների գիրքը նոր ռեկորդով՝ նրանք նկարահանել են պատմության «ամենաարագ» ֆիլմը, որում կադրերի միջև ընկած ժամանակահատվածը կազմել է 50 ֆեմտովայրկյան (վայրկյանի կվադրիլիոներորդ մասը), ինչը 800 միլիարդ անգամ արագ է, քան սովորական ֆիլմերում կադրերի փոփոխման արագությունը, նշվում է կենտրոնի տեղեկատվության մեջ:
Ֆիլմը, որում կա ընդամենը երկու կադր՝ միկրոկառույցի ռենտգենյան պատկերմամբ, որը իր ձևով հիշեցնում է մի քանի միկրոն բարձրությամբ Բրանդենբուրգյան դարպասները, նկարահանվել է ռենտգենյան լազերի օգնությամբ FLASH ազատ էլեկտրոնների վրա, նշում է «ՌԻԱ Նովոստին»:
Փորձարկման ղեկավար Սթեֆան Այզեբիթը (Stefan Eisebitt), ով ներկայացնում է Բեռլինի տեխնիկական համալսարանը, նշում է, որ սա նոր տեխնոլոգիայի դեռ առաջին քայլերն են:
«Մեր հետագա նպատակն է իրական ժամանակում հետևել մոլեկուլների և նանոկառուցվածքների շարժմանը», - նշել է նա:-0-