Աերոտիեզերական տեխնոլոգիաների և մոնիտորինգի ռուսական ինստիտուտը կհամագործակցի հայ գործընկերների հետ

22.07.2011, 18:00
Աերոտիեզերական տեխնոլոգիաների և մոնիտորինգի ռուսական ինստիտուտը կհամագործակցի հայ գործընկերների հետ
Աերոտիեզերական տեխնոլոգիաների և մոնիտորինգի ռուսական ինստիտուտը կհամագործակցի հայ գործընկերների հետ

Աերոտիեզերական տեխնոլոգիաների և մոնիտորինգի ռուսական ինստիտուտը կհամագործակցի հայ գործընկերների հետ, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ՀՀ տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունից։

ՌԴ աերոտիեզերական տեխնոլոգիաների և մոնիտորինգի ինստիտուտի տնօրեն, «ՌԴ պետական աերոտիեզերք» կազմակերպության փոխտնօրեն, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ, ակադեմիկոս, գեներալ-մայոր Միխայիլ Շախրամանյանն ուրբաթ այդ ոլորտում հայկական պետական և մասնավոր ընկերությունների հետ համագործակցության հարցերը քննարկվել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հետ։ 

Հայաստան կատարած այցի ընթացքում մասնավորապես նախատեսվում է քննարկել հակակարկտային կայանների արտադրությամբ զբաղվող ընկերությունների հետ համագործակցության հնարավորությունները: Հայաստանի ավիացիոն ծառայությունների հետ կքննարկվի օդային հաղորդակցության համար կարևոր ամպամածության ներքին սահմանի բարձրացման հարցերում հնարավոր գործակցությունը:

Շախրամանյանը նաև մտադիր է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հետ քննարկել էլեկտրահաղորդիչ ցանցերի արդիականացման և առկա ցանցերի միջոցով մեծ էներգետիկ հզորություններ փոխանցելու ոլորտում համագործակցության հնարավորությունը: -0-