Հայտնի ռուս տիեզերագնաց Ալեքսանդր Բալանդինը կայցելի Հայաստան «Տիեզերական ոդիսական» ծրագրի շրջանակներում

30.05.2011, 19:20
Հայտնի ռուս տիեզերագնաց Ալեքսանդր Բալանդինը կայցելի Հայաստան «Տիեզերական ոդիսական» ծրագրի շրջանակներում
Հայտնի ռուս տիեզերագնաց Ալեքսանդր Բալանդինը կայցելի Հայաստան «Տիեզերական ոդիսական» ծրագրի շրջանակներում

Ռուսական պատվիրակությունը, որի կազմում են տիեզերագնաց օդաչու, Խորհրդային Միության Հերոս Ալեքսանդր Բալանդինը և «Սոյուզ» համառուսական երիտասարդական աէրոտիեզերական միության գործադիր տնօրեն Իվան Մուրավյովը, հունիսի 1-4-ը կայցելի Հայաստան «Տիեզերական ոդիսական» միջազգային կրթական ծրագրի շրջանակներում, հաղորդում է Ռոսսոտրուդնիչեստվոյի մամուլի ծառայությունը։

Հունիսի մեկին պատվիրակությունը կայցելի Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը, հաջորդ օրը Ռուսական մշակութային և գիտական կենտրոնում կկայանա ռուսական պատվիրակության հանդիպումը Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության անձնակազմի, Հանրակրթական դպրոցների ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների հայկական ասոցիացիայի, ռուսական բուհերի շրջանավարտների միության ռուսաց լեզվի դասախոսների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ։

Նույն օրը «Մոսկվա» կինոթատրոնում կանցկացվի Յուրի Գագարինի՝ տիեզերք կատարած թռիչքի 50-ամյակին նվիրված ֆոտոցուցահանդեսի հանդիսավոր բացումը և տիեզերական թեմայով վավերագրական ֆիլմերի ցուցադրություն։

Բացի այդ, չորեքշաբթի Ալեքսանդր Բալանդինը և Ւվան Մուրավյովը մի շարք հանդիպումներ կունենան դպրոցականների և մանկավարժական անձնակազմի, Գագարին (Գեղարքունիքի մարզ) գյուղի բնակիչների հետ։

Հինգշաբթի ռուսական պատվիրակության պատվին հանդիպում կանցկացվի Հայաստանի Ազգային ժողովում։
Հանդիպում է ծրագրված նաև Երևանի պետական համալսարանի ուսանողական և դասախոսական կազմի հետ, ինչպես նաև նախատեսվում է այցելել Երևանի Մայակովսկու անվան դպրոց։ -0-