«Yerkir.am» օրաթերթի կայքը միացել է Հայաստանում առաջին ազգային լրատվական www.mediagid.am համակարգին

13.01.2011, 11:15
«Yerkir.am» օրաթերթի կայքը միացել է Հայաստանում առաջին ազգային լրատվական www.mediagid.am համակարգին
«Yerkir.am» օրաթերթի կայքը միացել է Հայաստանում առաջին ազգային լրատվական www.mediagid.am համակարգին

Yerkir.am օրաթերթի էլեկտրոնային տարբերակը միացել է Հայաստանում առաջին ազգային լրատվական www.mediagid.am համակարգին, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց MediaGid.am նախագծի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:
«All Media» ՓԲԸ-ն նոյեմբերի 30-ին նոր ինտերնետային նախագիծ է գործարկել՝ Հայաստանում առաջին նորությունների ագրեգատոր www.mediagid.am-ը:

Նրա խոսքերով՝ այն արդեն տասներկուերորդ ԶԼՄ-ն է, որը մասնակցում է համակարգին, և երրորդը, որը միանում է ագրեգատորին այն գործարկելուց հետո:

«Այսօրվա դրությամբ հայկական ևս 14 տեղեկատվական ռեսուրսներ համակարգին մասնակցելու հայտ են ներկայացրել, որոնցից հինգն արդեն ագրեգատորին միանալու համար տեղեկատվական հոսքերի տեխնիկական համաձայնեցման փուլում են գտնվում»,- ասել է Մարտիրոսյանը:

Նա նշել է, որ համակարգին մասնակցելու հայտ ներկայացրած ընկերությունները մանրազնին ընտրություն են անցնում, մասնավորապես, սեփական կոնտենտի առկայության առումով:

«Yerkir.am» օրաթերթի էլեկտրոնային տարբերակը գործարկվել է 2002թ.-ին: Տպագիր տարբերակը լույս է տեսնում 1991թ.-ից՝ 2 հազ. օրինակ տպաքանակով:

MediaGid-ը լուրերի ավտոմատ մշակման և համակարգման համակարգ է։ MediaGid ստացվող տվյալները վերլուծության են ենթարկվում հատուկ ծրագրի կողմից, որը բովանդակությամբ մոտ նյութերը միավորում է սյուժեների մեջ, որոնք կատեգորիաների են բաժանված։ www.mediagid.am կայքի տեղեկատվությունը ներկայացված է համակարգի գործընկերների՝ հայկական առաջատար ԶԼՄ-ների կողմից։ Համակարգի գլխավոր սկզբունքներն են հրատապությունը, արդիականությունը, մատչելիությունը, անկողմնակալությունը աղբյուրների նկատմամբ։

www.mediagid.am ագրեգատորի կայքում այժմ օրական ստացվում է ավելի քան 1200 միավոր տեղեկատվություն երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Տեղեկատվությունը թարմացվում է շուրջօրյա՝ իրական ժամանակի ռեժիմում։

MediaGid ազգային տեղեկատվական համակարգը հատուկ գործընկերային ծրագիր է մշակել ԶԼՄ-ների համար, ինչը նրանց հնարավորություն կընձեռի ավելացնել հաճախելիությունը և ընդլայնել իրենց լսարանը։ Գործընկերային ծրագրին կարող են մասնակցել լրատվական գործակալությունները, տպագիր ԶԼՄ-ների էլեկտրոնային տարբերակները, հեռուստաալիքների և ռադիոկայանների կայքերը, ցանցային և թեմատիկ պարբերականները։
«All Media» ՓԲԸ-ն ստեղծվել է 2010 թվականին Հայաստանի ինտերնետ նախագծերում վենչուրային ներդրումներ իրականացնելու նպատակով: «All Media» ՓԲԸ-ի հետաքրքրությունների ոլորտում են նաև ինտերնետ-մարքեթինգը, ինտերնետ-գովազդը, PR-ը ինտերնետում, կայքերի մշակումն ու առաջխաղացումը, կոնտեքստային գովազդը, կայքերի աուդիտը, քոնսալթինգը:--0-