ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. «ԱՌԿԱ» տեղեկատվական գործակալության վարկածով՝ Mediagid լրատվական ագրեգատորն ընդգրկվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արձանագրված տարվա կարևոր իրադարձությունների տասնյակում։
MediaGid-ը լուրերի ավտոմատ մշակման և համակարգման համակարգ է։ MediaGid ստացվող տվյալները վերլուծության են ենթարկվում հատուկ ծրագրի կողմից, որը բովանդակությամբ մոտ նյութերը միավորում է սյուժեների մեջ, որոնք կատեգորիաների են բաժանված։ www.mediagid.am կայքի տեղեկատվությունը ներկայացված է համակարգի գործընկերների՝ հայկական առաջատար ԶԼՄ-ների կողմից։ Համակարգի գլխավոր սկզբունքներն են հրատապությունը, արդիականությունը, մատչելիությունը, անկողմնակալությունը աղբյուրների նկատմամբ։
«ԱՌԿԱ» գործակալությունն ամեն տարի հրապարակում է տարբեր ոլորտներում՝ տնտեսության, բանկերի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում արձանագրված կարևորագույն իրադարձությունների ցուցակը։
Այս տարի www.mediagid.am-ի գործարկումն «ԱՌԿԱ» գործակալության կողմից նշվեց որպես ՏՏ ոլորտի կարևորագույն իրադարձություններից մեկն այնպիսի իրադարձություններին զուգընթաց, ինչպիսիք են LТЕ ցանցի շահագործման հանձնումը, IPhone 4-ը վաճառքի հանելը։
«Mediagid.am կայքի ընդգրկումը տարվա ՏՏ կարևորագույն իրադարձությունների ցուցակում վկայում է հայկական ինտերնետ-շուկայի զարգացման և հայ էլեկտրոնային հասարակության համար լրատվական ագրեգատորի գործարկման նշանակությունը, ինչը մեզ խրախուսում է ռեսուրսի հետագա զարգացման գործում, հայ հասարակության շրջանում դրա դերի բարձրացման, ինչպես նաև կիրառվող գործիքների արդիականացման և կատարելագործման գործում»,- ասաց MediaGid.am նախագծի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը։
www.mediagid.am ագրեգատորի կայքում այժմ օրական ստացվում է ավելի քան 1200 միավոր տեղեկատվություն երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Տեղեկատվությունը թարմացվում է շուրջօրյա՝ իրական ժամանակի ռեժիմում։
Ագրեգատորի գործարկման պահից ավելի քան 20 հայկական տեղեկատվական ռեսուրսներ իրենց հայտերն են ներկայացրել համակարգին մասնակցելու համար։ Այժմ կայքում տեղեկատվություն է խմբավորվում տեղեկատվական 11 տարբեր ինտերնետ-ռեսուրսներից։
MediaGid ազգային տեղեկատվական համակարգը հատուկ գործընկերային ծրագիր է մշակել ԶԼՄ-ների համար, ինչը նրանց հնարավորություն կընձեռի ավելացնել հաճախելիությունը և ընդլայնել իրենց լսարանը։ Գործընկերային ծրագրին կարող են մասնակցել լրատվական գործակալությունները, տպագիր ԶԼՄ-ների էլեկտրոնային տարբերակները, հեռուստաալիքների և ռադիոկայանների կայքերը, ցանցային և թեմատիկ պարբերականները։
«All Media» ՓԲԸ-ն ստեղծվել է 2010 թվականին Հայաստանի ինտերնետ նախագծերում վենչուրային ներդրումներ իրականացնելու նպատակով: «All Media» ՓԲԸ-ի հետաքրքրությունների ոլորտում են նաև ինտերնետ-մարքեթինգը, ինտերնետ-գովազդը, PR-ը ինտերնետում, կայքերի մշակումն ու առաջխաղացումը, կոնտեքստային գովազդը, կայքերի աուդիտը, քոնսալթինգը:--0-