Երևանում մեկնարկել է տեղեկատվական տեխնոլոգիաների «Digitec-2007» ցուցահանդեսը

26.10.2007, 14:07
Երևանում մեկնարկել է տեղեկատվական տեխնոլոգիաների «Digitec-2007» ցուցահանդեսը
Երևանում մեկնարկել է տեղեկատվական տեխնոլոգիաների «Digitec-2007» ցուցահանդեսը

Երևանում մեկնարկել է տեղեկատվական տեխնոլոգիաների «Digitec-2007»  երրորդ ցուցահանդեսը։ Ինչպես ուրբաթ տեղի ունեցած ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ տեղեկացրեց տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության(UITE) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, ցուցահանդեսը դառնում է ավանդական։

«Ցուցահանդեսի հիմնական նպատակը տեղեկատվական և բարձր տեխնոլոգիների ոլորտի ընկերությունների և սպառողների միջև գործնական մթնոլորտի ստեղծումն է», - ասաց նա։

Վարդանյանը նշեց, որ ցուցահանդեսին մասնակցում են տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների բնագավառի 43 կազմակերպություններ։

«Digitec-2007» ցուցահանդեսի շրջանակներում նախատեսված է մի շարք խորհրդակցությունների և խորհրդաժողովների անցկացում», - տեղեկացրեց UITE-ի գործադիր տնօրենը։

Նրա խոսքերով, ցուցահանդեսի կազմակերպիչները ծրագրում են Digitec-ը դարձնել տարածաշրջանային մասշտաբ ունեցող միջոցառում։

«Digitec-2007» ցուցահանդեսը ներառում է հետևյալ ոլորտները. համակարգչային սարքավորումներ, հեռահաղորդակցություն, ոչ լարային ցանցեր, ծրագրային ապահովում, ֆինանսաբանկային համակարգեր, էլեկտրոնային կառավարում, էլեկտրոնային բիզնես, գիտահետազոտական աշխատանքներ, կրթություն տեղեկատվության և հեռահաղորդակցման ոլորտում։

«Digitec-2007» -ը անցկացվում է Հայասատնի վարչապետ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո՝ USAID/CAPS ծրագրի աջակցությամբ։ Ցուցահանդեսը կտևի մինչև հոկտեմբերի 28-ը։--0—