Սաքսոֆոնը պաշտոնապես 170 տարեկան է

23.06.2016, 17:35
Բելգիացի երաժշտական վարպետ Ադոլֆ Սաքսը 1842 թվականին ստեղծել է փողային գործիք սաքսոֆոնը։
Սաքսոֆոնը պաշտոնապես 170 տարեկան է
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Բելգիացի երաժշտական վարպետ Ադոլֆ Սաքսը 1842 թվականին ստեղծել է սաքսոֆոնը, որը, սակայն, սկզբնական շրջանում օգտագործվում էր միայն զինվորական նվագախմբերում։

Այնուհետև գործիքին սկսում են ուշադրություն դարձնել կոմտոզիտորներ Բիզեն, Ռավելը, Ռախմանինովը` օգտագործելով այն իրենց ստեղծագործություններում, և 4 տարի անց այն պատենտ է ստանում։

Իսկ ավելի ուշ` 19–րդ դարի վերջին, սաքսոֆոնը դառնում է ջազի գլխավոր սոլո գործիք։ Եթե սիմֆոնիկ նվագախմբում այն հատնվում է առանձին պարտիաներում և դրվագներում, ապա ջազը սաքսոֆոնի տարերքն է։

Թեև սաքսոֆոնը պատրաստվում է տարբեր մետաղաձուլվածքներից (արծաթ, լատուն և այլ մետաղախառնուրդներ), այն, այնուամենայնիվ, պատկանում է փայտե փողային գործիքների թվին։ Ադոլֆ Սաքսն է փոխարինել մետաղը փայտով, ավելի հարմար մունդշտուկ ստեղծել` լայնացնելով գործիքը ստորին մասում, իսկ ապլիկատուրան նման է հոբոյի և ֆլեյտայի ապլիկատուրային։

Շատ յուրօրինակ է սաքսոֆոնի տեմբրը` միջին ռեգիստրում այն հիշեցնում է հոբոյի, կլարնետի և թավջութակի հնչողություն, իսկ forte–ում դրա ձայնը մոտենում է պղնձի ձայներանգին։ Դրանով իսկ գործիքը հարստացրել է 20–րդ դարի երաժշտական ներկապնակը։

Ադոլֆ Սաքսն իր ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում պատենտավորել է մոտ 35 գործիք։ Նա նաև կատարելագործել է ոչ միայն փողային, այլ նաև մի շարք լարային, ստեղնային և հարվածային գործիքներ։

-0-