Samsung-ը թվային օգնական է կիրառում Galaxy S8-ի համար

06.11.2016, 18:51
Samsung ընկերությունը Galaxy S8 սմարթֆոնի համար թվային օգնական է օգտագործում:
Samsung-ը թվային օգնական է կիրառում Galaxy S8-ի համար
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Samsung ընկերությունը Galaxy S8 սմարթֆոնի համար Viv Labs-ի Viv թվային օգնական է օգտագործում, հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:

Բացի այդ, ընկերությունը նախատեսում է Viv-ին միացնել տնային տեխնիկան և կրվող սարքերը:

«Մշակողները կարող են ամրացնել իրենց սերվիսները մեր ագենտին և դրա մեջ բեռնել դրանք: Նույնիսկ եթե Samsung-ն ինքն այդպես չի անում, որքան շատ սերվիսներ միացվեն ագենտին, այնքան ավելի խելացի նա կլինի», — պարզաբանել է Samsung-ի գործադիր փոխնախագահ Ին Յոնգ Ռին:

Viv-ը կարող է օգտագործել նաև կողմնակի հավելվածներ:

Ենթադրվում է, որ Galaxy S8-ը վաճառքի կդրվի 2017 թվականի սկզբին: -0-