Samsung –ը ուտելու բանան–հեռախոս է պատենտավորել

30.07.2017, 15:15
Samsung ընկերությունը պատենտավորել է հեռախոս–բանան։
Samsung –ը ուտելու բանան–հեռախոս է պատենտավորել

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Samsung ընկերությունը պատենտավորել է հեռախոս–բանան։ ԱՄՆ–ի պատենտների և ապրանքանիշերի բյուրոյի կայքում հրապարակված փաստաթղթին ուշադրություն է դարձրել Patently Apple պարբերականը։

Ինչպես հաղորդում է telecom.arka.am–ը, հղում անելով Lenta.ru–ին, նշվում է, որ արտոնագրի հայտը ներկայացվել է 2015 թ.–ի սեպտեմբերին, արտոնագիրը տրվել է 2017 թ.–ի հունիսին։ Հրապարակված նյութերում չեն ներկայացվում ապրանքի տեխնիկական մանրամասները։

Загружается новость ... "Лево"

Պարբերականը սարքն անվանում է «աշխարհում առաջին լրտեսական ուտելու հեռախոս»։ Սակայն փաստաթղթում ներկայացված են  միայն գյուտի` տարբեր կողմերից արված լուսանկարները, այդ թվում` մրգի սխեմատիկ պատկերը։

Այս տարվա մայիսին հաղորդվել էր, որ Apple–ը մշակել և արտոնագրել է պիցցայի համար նախատեսված սեփական տուփը։ Նշվում է, որ տարրան ստեղծվել է, որպեսզի աշխատակիցները կարողանան ճաշարանից վերցնել պիցցա, թխվածք կամ ցանկացած այլ մթերք և տանել աշխատասենյակ։ Կափարիչի վրա արված է 8 օդափոխիչ անցք `խոնավության կուտակումը կանխելու համար։ -0-