ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանաբնակ գյուտարար–ծրագրավորողն անվաչմուշկներ է ստեղծել, որոնք էլեկտրաշարժիչով են աշխատում, հայտնում է «Զվեզդա» հեռուստաընկերությունը։
Պարբերականը նշում է, որ աշխարհի ամենաարագ էլեկրտաանվաչմուշկների համար պետք է հատկապես հավասար մակերևույթ լինի, հակառակ դեպքում դրանց վրա հավասարակշռություն պահելը գործնականորեն անհնար կլինի։ Մարտկոցն առայժմ բավարարում է ընդամենը 10 կիլոմետրի համար։ Ստեղծողի խոսքով, անվաչմուշկները կարող են զարգացնել մինչև 90 կիլոմետր ժամ արագություն։
«Սկզբում արագությունը սահմանափակող գլխավոր գործոնը վախն էր, իսկ այժմ անվտանգ եմ զգում ինձ, կողքից, հնարավոր է, վախենալու է թվում, բայց ընթացքի ժամանակ վտանգ չես զգում»,– պատմել է գյուտարար Արտյոմ Ռոդիչկինը։
Կրթությամբ ծրագրավորող Արտյոմը պատմել է, որ տեղաշարժվելու այդ միջոցը ստեղծել է որպես էլեկտրաինքնագնացների և հեծանիվների փոխարինող։
«Այստեղ մարտկոցը բավականին մեծ է, զբաղեցնում է ամբողջ տարածքը։ Այնուհետև հոսանքը մարտկոցից մղվում է շարժիչ, և ռադիոմոդուլն ընդունում է ռադիոազդանշանը ու կառավարում սարքը»,– ասում է Ռոդիչկինը։
Նա մտադիր է կատարելագոևծել իր մշակումը` ավելի հզոր շարժիչ դնել և թեթևացնել ամբողջ կոնստրուկցիան։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում