415.29
4.72
387.04
+24
Եղանակը Երևանում
Հայ

Քնի պակասը կրկնակի ավելացնում է ՃՏՊ–ներում հայտնվելու ռիսկը

19:11
07 Դեկտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ճանապարհային երթևեկության անվտանգության ֆոնդի (AAA Foundation for Traffic Safety) մասնագետների հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ օրական յոթ ժամից պակաս քունը կրկնակի ավելացնում է ավտովթարի ենթարկվելու ռիսկը։

Ինչպես ցույց է տվել ուսումնասիրությունը, օրական յոթ ժամի փոխարեն հինգ–վեց ժամ քնած վարորդները գրեթե կրկնակի հաճախ են ՃՏՊ–ներում հայտնվել։ Ընդ որում` որքան քիչ է քնել վարորդը, այնքան նրա համար ավելացել է վթարի ենթարկվելու ռիսկը։ Օրական 4-5 ժամ քնելու դեպքում ՃՏՊ–ների ռիսկն ավելացել է 4.3 անգամ։ Իսկ օրական 4 ժամից պակաս քնելը վթարի ենթարկվելու հավանականությունը մեծացրել է 11.3 անգամ։

«Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ օրական հինգ ժամից պակաս քնող վարորդը ՃՏՊ–ում հայտնվելու նույն ռիսկն ունի, ինչ որ ոգելիցի ազդեցությամբ ղեկի նստած վարորդը»,– ասում է Ճանապարհային երթևեկության անվտանգության ֆոնդի գործադիր տնօրեն Դևիդ Յանը, գրում է vokrugsveta.ru–ն։

«Մենք շատ հաճախ զոհում ենք քնի մի քանի ժամը հանուն աշխատանքի կամ անձնական կյանքի»,– ավելացնում է նրա գործընկեր Ջեյք Նելսոնը։ – Բայց քնի առողջ ժամանակացույցը չպահպանելը կարող է վտանգել և սեփական, և ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների բարեկեցությունը»։

Հետաքրքիր է, որ ղեկին քնած վարորդների կեսից ավելին հոգնածություն չեն զգացել, կամ քնատության հետ կապված որևէ այլ ախանիշ չեն ունեցել` նրանց աչքերը չեն փակվել, նրանք չեն «լողացել» ճանապարհի վրայով։

Ծրագրելով երկար ուղևորություններ` գիտնականները խորհուրդ են տալիս անպայման լավ քնել, ճանապարհ ընկնել առավոտից, կանգառներ կատարել յուրաքանչյուր երկու ժամը մեկ, խուսափել ծանր սնունդից և չընդունել դեղորայք, որը կարող է քնկոտություն առաջացնել և բաթացնել ուշադրությունը։

Այս դեպքում վատ չի լինի առույգ ճանապարհակից վերցնել, ով կկարողանա ժամանակ առ ժամանակ փոխարինել վարորդին ղեկին։

Ճանապարհային երթևեկության անվտանգության ֆոնդի հաղորդման մեջ հաղորդման մեջ ասվում է. ԱՄՆ–ի վարորդների մեկ երրորդը քնում է օրական խորհուրդ տրվող յոթ ժամից ոչ պակաս։ Մահվան ելքով ՃՏՊ–ների հինգերորդ մասն ամերիկյան ճանապարհներին տեղի են ունենում քնատ վարորդների պատճառով։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:00
29 Մարտի 2022
Սպիտակուցային դիետա. օգու՞տ, թե՞ վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
20:00
23 Օգոստոսի 2021
Ի՞նչ է պատմում պորտի ձևը մարդու առողջության և բնավորության մասին (ՖՈՏՈ)
Պորտի ձևով կարելի է իմանալ ոչ միայն մարդու հնարավոր առողջական խնդիրների մասին, այլև որոշել նրա բնավորության որոշ գծեր
14:11
15 Դեկտեմբերի 2020
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
16:27
30 Նոյեմբերի 2020
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ (ՖՈՏՈ)
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ. ՖՈՏՈ
10:53
17 Նոյեմբերի 2020
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
17:55
23 Սեպտեմբերի 2020
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
13:40
20 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը. ինչպե՞ս խուսափել վարակումից
21:45
19 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
20:40
23 Օգոստոսի 2020
Անլար ականջակալները կարող են վտանգավոր լինել մարդու առողջության համար․ պարզաբանում է փորձագետը
Bluetooth ականջակալները կարող են մեծ վտանգ ներկայացնել մարդու համար․ փորձագետը պարզաբանում է
15:27
17 Օգոստոսի 2020
«Արջերի» քարանձավում միջին հին քարեդարյան գործիքներ են հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Ուշագրավ բացահայտումներ «Արջերի» քարանձավում. ՖՈՏՈ
11:21
13 Օգոստոսի 2020
Հայաստանի բնակիչները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
Հայաստանցիները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
15:40
11 Օգոստոսի 2020
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին