Փորձագետները պարզել են լավագույն տեսախցիկով սմարթֆոնը (ՎԻԴԵՈ)
18.08.2019,
14:58
DxOMark–ի փորձագետները նշել են այն սմարթֆոնը, որի լուսանկարներն առանձնանում են լավագույն որակով։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. DxOMark–ի փորձագետները նշել են այն սմարթֆոնը, որի լուսանկարներն առանձնանում են լավագույն որակով։
Առաջատարը Samsung Galaxy Note10+ 5G–ն է։ Դա պարզվել է հատուկ թեստավորման արդյունքում, գրում է korrespondent.net–ը։
Թեստերի արդյունքում բջջային տեսախցիկների վարկանիշում Samsung Galaxy Note10+ 5G–ն 1 միավորով առաջ է անցել Huawei P30 Pro–ից և Samsung Galaxy S10 5G–ից։ Այդուհանդերձ փորձագետները շարունակում են համարել, որ P30 Pro–ն լավագույնն է լուսանկարների որակով։ Note10+ 5G–ն ստացել է 118 միավոր, իսկ նրա «մրցակիցը»` Huawei–ը` 119։
Samsung–ի բջջայինը գրանցել է լավագույն արդյունքներն առջևի տեսախցիկով լուսանկարելու և տեսանյութ նկարահանելու ժամանակ` համապատասխանաբար 99 և 101 միավոր։
Հակառակ այն կարծիքին, որ iPhone–ը լավագույնն է տեսանյութ նկարահանելու հարցում, Apple–ի սմարթֆոնները զիջել են հարավկորեական ֆլագմանին։ Նրանք ստացել են 82 և 96 միավոր։–0–