ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. 9to5Mac պարբերականը հրապարակել է նոր սմարթֆոնի բացառիկ լուսանկարը: Սարքը, որը կոչվելու է iPhone XS ներկայացված է երկու մոդելով՝ 5.8 դյույմանոց և 6.5 դյույմանոց OLED էկրանով:
Ինչպես գրում է
Lenta.ru-ն, հղում անելով 9to5Mac-ին, iPhone XS-ի երկու տարերակն էլ վաճառքում կհայտնվեն ոսկեգույն երանգով: Բացի դրանից, Apple-ը կներկայացնի ևս մեկ սմարթֆոն՝ 6,1 դյույմանոց LCD էկրանով ու Apple Watch Series 4-ը, որի կորպուսը կլինի ավելի բարակ, իսկ էկրանը` ավելի մեծ, քան նախկինում ունեին մոդելները:
Օգոստոսի 30-ին հայտնի է դարձել, որ այս և այլ գաջեթների շնորհանդեսը կկայանա սեպտեմբերի 12-ին Apple-ի գլխամասային գրասենյակում՝ Կալիֆոռնիայում: Նախապատվերները կսկսվեն արդեն այս ուրբաթ: Վաճառքը, ըստ ամենայնի, կմեկնարկի սեպտեմբերի 21-22-ին:-0-