NASA-ն հետազոտում է Հայաստանում երկնաքարի անկումը (ՎԻԴԵՈ)

01.06.2020, 12:22
NASA-ն հետազոտում է Հայաստանում երկնաքարի անկումը. ՎԻԴԵՈ
NASA-ն հետազոտում է Հայաստանում երկնաքարի անկումը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի./Նովոստի-Արմենիա/. NASA-ն հետազոտում է երկնաքարի անկումը Երկրի վրա հայ-թուրքական սահմանից ոչ հեռու, հաղորդում է Express-ը:

Загружается новость ... "Лево"

Երկնաքարի շարժը գրանցվել է Եվրոպայի երկնքում չորեքշաբթի օրը, հետո Հայաստանում և Թուրքիայում մարդիկ նկատել էին, թե ինչպես մի առարկա երկնքից ընկել է երկրի վրա: Սոցցանցերում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է երկնաքարն ընկնում և աղմուկով մասնատվում: 

  Երկնաքարի անկման տեսանյութն իր Facebook-յան էջում տեղադրել է օգտատեր Արման Աբրահամյանը, հետո այդ տեսանյութով կիսվել է Հայպետհիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանը: Նա առարկան նկարագրել է որպես «խոշոր երկնաքար», իսկ ավելի ուշ Հայաստանի Հանրային ռադիոն նույնպես հաղորդել է երկնքում նկատելի առկայծման մասին, հավանաբար, երկնաքարի պատճառով: Հայաստանում հայտնել են, որ երկնաքարն ընկել է Հրազդան-Հանքավան հատվածում:

Թուրքական ԶԼՄ-ները և տեղական ոստիկանության ներկայացուցիչները հաստատել են, որ Թուրքիայի հյուսիսի մի քանի նահանգների բնակիչներ ևս նկատել են առարկան: Նշվում է, որ թուրք ուսումնասիրողները կապ են հաստատել ԱՄՆ Տիեզերագիտական գործակալության հետ՝ որոշելու երևույթի բնույթը: -0-