411
5.11
388.18
+11
Եղանակը Երևանում
Հայ

Մտքի դեֆորմացիա. սմարթֆոնները մարդկանց ավելի ռացիոնալ են դարձնում

21:11
27 Մայիսի 2017

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Սմարթֆոն օգտագործելիս մարդիկ ավելի հակված են ռացիոնալ և ոչ էմոցիոնալ որոշումներ կայացնելու, քան համակարգչից օգտվելու ժամանակ:

Այս մասին ուսումնասիրությունը հրապարակվել է Computers in Human Behavior ամսագրում, հաղորդում է gazeta.ru-ն:

Գիտնականներն առաջարկել են 1010 կամավորներին լուծելու մտավոր հայտնի փորձը, որի պայմաններով, չկառավարվող վագոնն ընթանում է ռելսերով, որոնց կապված է հինգ մարդ:

Փորձարկվողը կարող է փոխել սլաքը մեկ այլ ուղու վրա, որտեղ ընդամենը մեկ մարդ է կապված: Եվ եթե ուտիլիտարիզմի տեսանկյունից ավելի ճիշտ է մեկ զոհ ունենալ հինգ մարդու կյանքի դիմաց, ապա բարոյականության տեսանկյունից ավելի լավ է ընդհանրապես չմիջամտել` դրանով իսկ չդառնալով մարդասպան:

соцсети

Նրանց նաև առաջարկվել է խնդրի լուծման մեկ այլ տարբերակ` այժմ մասնակիցները ռելսերի վրայով անցնող կամրջի վրա էին, իսկ նրանց կողքին գեր մարդ է կանգնած: Այս տարբերակը հավելյալ ուղիներ չունի: Վագոնը կանգնեցնելու միակ տարբերակն այդ մարդուն կամրջից ռելսերի վրա նետելն է:

Փորձի պայմաններն ուսումնասիրված և սմարթֆոնի օգնությամբ պատասխաններ տվող մասնակիցները պատրաստ էին վայր գցել գեր մարդուն 33,5% դեպքերում, մինչդեռ համակարգչի դիմաց նստածներից դրան պատրաստ էին միայն 22,3% -ի դեպքում: Մեկ մարդուն զոհ տալ հինգին փրկելու համար կարող էր սմարթֆոնների օգտատերերի 80,9 տոկոսը և համակարգչի օգտատերերի 76,9 տոկոսը:

Ինչպես նշում են հետազոտության հեղինակները, ամեն ինչ կախված է որոշումներ ընդունելու համար հատկացված ժամանակից: Սմարթֆոնների օգտագործողները, հայտնվելով ժամանակի պակասի պայմաններում, հոգեբանորեն հեռանում են կատարվող իրադարձություններից:

«Քանի որ սոցիալական կյանքը, աշխատանքը և նույնիսկ գնումներն իրականացվում են ինտերնետի օգնությամբ, կարևոր է խորհել այն մասին, թե ինչպես են փոխվել էթիկական թիպիկ իրավիճակների համատեքստերը, որոնց հետ մենք ստիպված ենք լինում բախվել, և ինչպես է միլիոնավոր մարդկանց վրա ազդում բջջային սարքերի ամենօրյա օգտագործումը», – նշում են ուսումնասիրության հեղինակները: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:00
29 Մարտի 2022
Սպիտակուցային դիետա. օգու՞տ, թե՞ վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
20:00
23 Օգոստոսի 2021
Ի՞նչ է պատմում պորտի ձևը մարդու առողջության և բնավորության մասին (ՖՈՏՈ)
Պորտի ձևով կարելի է իմանալ ոչ միայն մարդու հնարավոր առողջական խնդիրների մասին, այլև որոշել նրա բնավորության որոշ գծեր
14:11
15 Դեկտեմբերի 2020
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
16:27
30 Նոյեմբերի 2020
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ (ՖՈՏՈ)
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ. ՖՈՏՈ
10:53
17 Նոյեմբերի 2020
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
17:55
23 Սեպտեմբերի 2020
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
13:40
20 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը. ինչպե՞ս խուսափել վարակումից
21:45
19 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
20:40
23 Օգոստոսի 2020
Անլար ականջակալները կարող են վտանգավոր լինել մարդու առողջության համար․ պարզաբանում է փորձագետը
Bluetooth ականջակալները կարող են մեծ վտանգ ներկայացնել մարդու համար․ փորձագետը պարզաբանում է
15:27
17 Օգոստոսի 2020
«Արջերի» քարանձավում միջին հին քարեդարյան գործիքներ են հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Ուշագրավ բացահայտումներ «Արջերի» քարանձավում. ՖՈՏՈ
11:21
13 Օգոստոսի 2020
Հայաստանի բնակիչները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
Հայաստանցիները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
15:40
11 Օգոստոսի 2020
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին