Մեր գալակտիկայում մեծ աստղ է ձևավորվում

23.08.2016, 11:08
Քեմբրիջի համալսարանի աստղագետները մեր գալակտիկայում երիտասարդ աստղ են հայտնաբերել:
Մեր գալակտիկայում մեծ աստղ է ձևավորվում
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Քեմբրիջի համալսարանի աստղագետները մեր գալակտիկայում երիտասարդ աստղ են հայտնաբերել, որը գտնվում է ձևավորման փուլում։ Այդ մասին գրում է MNRAS ամսագիրը, հայտնում gazeta.ru–ն։

Երկրից 11 լուսային տարվա հեռավորության վրա գտնվող երիտասարդ աստղն արդեն Արեգակի 30 զանգվածի չափով զանգված է հավաքել և շարունակում է նյութ հավաքել շրջապատող մոլեկուլային ամպից` ավելի ծանրանալով։ Ծանր երիտասարդ աստղեր դիտարկելը մեր գալակտիկայում ավելի դժվար է, քան թեթևները։ Դա կապված է նրա հետ, որ ծանր աստղերը կարճ կյանք ունեն և, որպես կանոն, շատ հեռու են գտնվում։

Այդ ծնվող աստղը հաջողվել է հայտնաբերել` դիտարկելով դրան շրջապատող ամպի ինֆրակարմիր ճառագայթումը և որոշակի մոլեկուլները դրա ներսում, որոնք վկայում են, այսպես կոչված, կեպլերյան սկավառակի` երիտասարդ աստղի վրա ընկնող գազի առկայության մասին։ -0-