Մենդելեևի աղյուսակը համալրվել է նոր տարրերով
11.01.2016,
19:07
Մենդելեևի պարբերական աղյուսակում չորս նոր քիմիական տարր է ավելացել։

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Մենդելեևի պարբերական աղյուսակում չորս նոր քիմիական տարր է ավելացել։ Հայտնագործության հեղինակները Ռուսաստանի, Ճապոնիայի և ԱՄՆ–ի գիտնականներն են, գրում է nat-geo.ru–ն։
Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միությունը (IUPAC) ստուգել է 113, 115, 117 և 118 ատոմային համարներով տարրերը։ Նախորդ անգամ պարբերական աղյուսակը լրացվել էր 2011 թվականին` այն ժամանակ ավելացվել էին ֆլերովիումը (114) և լիվերմորիումը (116)։
Աղյուսակը համալրող նոր տարրերն արհեստականորեն են սինթեզվում` բնությունում հանդիպում են միջուկում ոչ ավելի, քան 92 պրոտոնով (ատոմային համար) քիմիական տարրեր։ 93-100 միջակայքում պրոտոնների թվով տարրեր կարելի է ստանալ ռեակտորներում, մյուսները` մասնիկների արագացուցիչներում։ Ամբողջական աղյուսակն ընդգրկում է 126 տարր, այդ թվում 121-126 տարրեր, որոնք դեռ չեն սինթեզվել։

115–րդ, 117–րդ և 118–րդ տարրերի հայտնագործումը պատկանում է ռուս և ամերիկացի գիտնականներին Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտից, Կալիֆոռնիայի Լիվերմորի ազգային լաբորատորիայից և Թենեսիի Օքրիջի ազգային լաբորատորիայից։
Տարրերի աշխատանքային անվանումներն են` ունունպենտիում (Uup-Ununpentium) (լատիներեն բառացի` un-un-penta – մեկ–մեկ–հինգ), ունունսեպտիում (Uus – Ununseptium) և ունունոկտիում (Uuo – Ununoctium):
113-րդ (ունունտրիում, Uut) սինթեզել են Ճապոնիայի բնական գիտությունների ինստիտուտի մասնագետները։
Մշտական անվանում ընտրելու համար հայտնագործողներին տրվում է հինգ ամիս, այնուհետև անվանումը պետք է հաստատի IUPAC խորհուրդը։ -0-