ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Չինական Lenovo ընկերությունը կարող է դադարեցնել սեփական ապրանքանիշի սմարթֆոնների արտադրությունը, գրում է Gizmochina–ն` հղում անելով սեփական աղբյուրին։
Զրուցակիցը պատմել է պորտալին, որ Lenovo–ում փոփոխությունները սպասվում են մոտ ապագայում։ Ընկերության հաջորդ մոդելները կարտադրվեն Moto ապրանքանիշի ներքո։
Ինչպես հայտնում է
telecom.arka.am պորտալը` հղում անելով lenta.ru–ին, սեփական ապրանքանիշով վերջին սարքը նոյեմբերի 8–ին Չինաստանում ներկայացվելիք P2–ն է։ Դրա հետ մեկտեղ կներկայացվի նոր Moto M–ը։
Ընկերությունում պաշտոնապես չեն հաստատել Lenovo ապրանքանիշի ներքո սմարթֆոնների արտադրության դադարեցման լուրերը։
Սպասվում է, որ հայտարարությունը կարվի P2–ն ներկայացնելիս։
Lenovo–ն Google–ից գնել է Motorola Mobility բջջային սարքերի ստորաբաժանումը 2.91 միլիարդ դոլարով 2014 թվականի հունվարին։ Lenovo–ի հետ գործարքի պայմաններով, ամերիկյան ինտերնետ–ընկերությունը կպահպանվի Motorola Mobility–ի պատենտները։ -0-