+11
Եղանակը Երևանում
Հայ

Լեհաստանում երեխա է ծնվել մոր մահից 55 օր անց

16:58
20 Ապրիլի 2016

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Լեհաստանի Վրոցլավ քաղաքում զարմանալի դեպք է գրանցվել։ Տեղի համալսարանական հիվանդանոցում լույս աշխարհ է եկել մի երեխա, ում մայրը մահացել էր նրա ծնունդից 55 օր առաջ, հայտնում է «Կոմսոմոլսկայա գազետան»` հղում անելով լեհական Nowa Trybuna Opolska թերթին, գրում է rg.ru–ն։ 

Հաղորդվում է, որ մանկիկի 41–ամյա մայրը քաղցկեղով էր տառապում։ Հղիության 17–րդ շաբաթում բժիշկները հաստատել են հիվանդի գլխուղեղի մահը։ Քանի որ նրա սիրտը շարունակում էր աշխատել, բժիշկները որոշել են բժշկական սարքավորումների օգնությամբ պահել նրա օրգանիզմի կենսական ֆունկցիաները` երեխային փրկելու համար։ Մոտ երկու ամիս հետո նրանք հաջողությամբ կեսարյան հատում են իրականացրել` մանուկը ծնվել է հղիության 26–րդ շաբաթում։

Նորածինը մոտ մեկ կիլոգրամ էր կշռում, ուստի դժվարանում էր ինքնուրույն շնչել և շատ թույլ էր։ Նրան տեղափոցին ինտենսիվ թերապիայի բաժանմունք, և երկու ամիս անց հայրը նրան տուն տարավ։

«Wrozslavka» թերթի հաղորդմամբ, Վրոցլավի հիվանդանոցի մասնագետները մահացած հղի կնոջ կյանքը պահելու որևէ պրակտիկ փորձ չեն ունեցել, և բոլոր գիտելիքները ստիպված են եղել ստանալ գիտական գրականությունից հենց այդ միջոցառումներն իրականացնելու ընթացքում։ Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի աշխատողներն ասում էին, որ իրենց ամենից շատ զարմացրել է երեխայի հայրը։ Այն ընթացքում, մինչ մասնագետները պահում էին մոր կենսական ֆունկցիաները, նա գալիս էր հիվանդասենյակ և հեքիաթներ կարդու իր որդուն։

Վրոցլավի դեպքին համանման դեպքերը բժշկական պրակտիկայում չափազանց հազվադեպ են պատահում։ Առաջին անգամ մահացած մոր երեխային հաջողվել է փրկել 1983 թվականին ԱՄՆ–ում` կնոջ կյանքն արհեստականորեն պահում էին 84 օր։ Վերջին անգամ մոր ուղեղի մահը հաստատելուց հետո երեխային փրկելու դեպք է գրանցվել 2013 թվականին Հունգարիայում։ Դեբրեցենի համալսարանի մասնագետներն օգնել են լույս աշխարհ գալ երեխայի մոր մահից երեք ամիս անց։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:00
29 Մարտի 2022
Սպիտակուցային դիետա. օգու՞տ, թե՞ վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
20:00
23 Օգոստոսի 2021
Ի՞նչ է պատմում պորտի ձևը մարդու առողջության և բնավորության մասին (ՖՈՏՈ)
Պորտի ձևով կարելի է իմանալ ոչ միայն մարդու հնարավոր առողջական խնդիրների մասին, այլև որոշել նրա բնավորության որոշ գծեր
14:11
15 Դեկտեմբերի 2020
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
16:27
30 Նոյեմբերի 2020
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ (ՖՈՏՈ)
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ. ՖՈՏՈ
10:53
17 Նոյեմբերի 2020
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
17:55
23 Սեպտեմբերի 2020
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
13:40
20 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը. ինչպե՞ս խուսափել վարակումից
21:45
19 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
20:40
23 Օգոստոսի 2020
Անլար ականջակալները կարող են վտանգավոր լինել մարդու առողջության համար․ պարզաբանում է փորձագետը
Bluetooth ականջակալները կարող են մեծ վտանգ ներկայացնել մարդու համար․ փորձագետը պարզաբանում է
15:27
17 Օգոստոսի 2020
«Արջերի» քարանձավում միջին հին քարեդարյան գործիքներ են հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Ուշագրավ բացահայտումներ «Արջերի» քարանձավում. ՖՈՏՈ
11:21
13 Օգոստոսի 2020
Հայաստանի բնակիչները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
Հայաստանցիները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
15:40
11 Օգոստոսի 2020
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին