422.39
5.03
388.3
+11
Եղանակը Երևանում
Հայ

Կիբեռհանցավորությունը Հայաստանում դեռևս զարգացման փուլում է. փորձագետ

14:48
02 Նոյեմբերի 2016

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Կիբեռհանցավորությունը Հայաստանում գտնվում է զարգացման փուլում, չորեքշաբթի լրագրողներին ասաց ԱՊՀ երկրներում Microsoft ընկերության ծրագրային ապահովման, կառավարման և վերահսկման գծով ղեկավար Դմիտրի Բերեսնևը:

«Առայժմ ոչ մի հստակ հանրաճանաչ թրենդներ չեն առանձնացել այս ոլորտում: Մեծ թվով հանցագործություններ և հարձակումներ կան` կապված հարևան երկրների հետ. դրանք են` Ռուսաստանը, Ուկրաինան և մյուս ԱՊՀ երկրները: Մենք տեսնում ենք, որ Հայաստանի փաստացի սերվերները և IP հասցեները օգտագործվում են Եվրոպայի վրա հարձակումներ կազմակերպելու համար», - ասել է Բերեսնևը «Նովոստի-Արմենիա» մամուլի կենտրոնում:

Նա եվալցրեց, որ ռուսախոս ցանցահենների հանրույթի համար ԱՊՀ տարածաշրջանը հաճախ հրաձգարան է, և այստեղ ոչ մեծ քանակությամբ զոհերի վրա փորձարկված հարձակումներն ավելի ուշ դուրս են բերվում միջազգային դաշտ:

Նրա խոսքով, ցանցահենների հանրույթում վերջին երկու տարիների ընթացքում լիովին ջնջվել են այս կամ այն ազգային սահմանները: «Առաջ ցանցահեններն ավելի շատ համախմբվում էին ըստ ազգային հատկանիշի: Ավելին, կիբեռհանցավորությունը սկսել է ակտիվորեն գաղթել այն երկրներից, որտեղ նրանց նկատմամբ կիրառվում են որոշակի իրավական գործողություններ, դեպի երկրներ, որտեղ նման բան չկա», - ընդգծել է Բերեսնևը, հաղորդում է telecom.arka.am-ը:

Նա ավելացրել է, որ այստեղ Հայաստանը, որպես հարուստ մշակույթով և մեծ ստեղծագործական ներուժ ունեցող երկիր, վստահորեն աութսայդեր չէ, այլ շարժվում է միջազգային հանրույթի հետ:

Microsoft-ի հայկական գրասենյակի տնօրեն Լիանա ԿորԿոտյանն իր հերթին ավելացրել է, որ Հայաստանում կիբեռհանցավորություններից ամենապաշտպանված ոլորտը բանկայինն է:

«Կարելի է ասել, որ Հայաստանում այդ ոլորտն ամբողջությամվ լիցենզավորված է, ինչը նշանակում է, որ նրանց ծրագրային ապահովումը, համակարգիչները և տեխնիկական ենթակառուցվածքները բավական ապահով են, այդուհանդերձ, Microsoft-ի հայկական գրասենյակը այս պահի դրությամբ աշխատանքներ է վարում այդ կազմակերպությունների հետ` նրանց կարիքները գնահատելու և ինչ-որ ձև օգնելու համար», - նշել է Կորկոտյանը:

Նրա խոսքով, Հայաստանում ՓՄՁ-ի ոլորտում ևս կան որոշակի բացթողումներ արտոնագրման առումով, ինչի հետևանքով այդ կազմակերպությունները ավելի խոցելի են կբեռհարձակումների տեսանկյունից:

«Մենք, իհարկե, հասկանում ենք, որ, ելնելով սոցիալ-տնտեսական իրավիճակից, փոքր և մեծ ձեռնարկությունների համար ծրագրային ապահովման գումարը լրացուցիչ ծախս է: Սակայն շատերի մոտ կարծրատիպ է ձևավորվել, որ այդ ծառայությունների վճարը չափազանց բարձր է, իսկ իրականում դա այդպես չէ: Այսօր կան վճարման տարատեսակ մեխանիզմներով բազմաթիվ պրոդուկտներ, մասնավորապես, ամպային տեխնոլոգիաները թույլ են տալիս վճարել ծրագրային ապահովման համար յուրաքանչյուր ամիս», - ավելացրել է Կորկոտյանը:

Միաժամանակ, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում Microsoft-ի տեղեկատվական անվտանգության ծրագրերի ղեկավար Արտյոմ Սինիցինը նշել է, որ վիճակագրության բացակայությունը չի նշանակում, որ Հայաստանում կիբեռհանցավորությունը չի զարգանում կամ գտնվում է ցածր և միջին մակարդակում։

«Բանն այն է, որ ինչ-որ մեկին վարկաբեկելու կամ կոտրելու փաստի բացակայությունը դեռ չի նշանակում, որ ինչ-որ մեկին չեն ջարդել: Եկրորդ, պետք չէ մոռանալ, որ ոչ մի աչալուրջ ընկերություն չի ցանկանա հրապարակայնորեն ընդունել, որ իրենց կոտրել են: Հաճախ այդ մասին հայտնի է դառնում այն երկրներում, որտեղ նրանք պարտավոր են օրենսդրական մակարդակով մամուլի հաղորդագրություն ներկայացնել կատարվածի վերաբերյալ: Եթե կարգավորիչները դա չպահանջեն, ամենայն հավանականւթյամբ դա գաղտնի կմնա», - ավելացրել է Սինիցինը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:00
29 Մարտի 2022
Սպիտակուցային դիետա. օգու՞տ, թե՞ վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
20:00
23 Օգոստոսի 2021
Ի՞նչ է պատմում պորտի ձևը մարդու առողջության և բնավորության մասին (ՖՈՏՈ)
Պորտի ձևով կարելի է իմանալ ոչ միայն մարդու հնարավոր առողջական խնդիրների մասին, այլև որոշել նրա բնավորության որոշ գծեր
14:11
15 Դեկտեմբերի 2020
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
16:27
30 Նոյեմբերի 2020
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ (ՖՈՏՈ)
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ. ՖՈՏՈ
10:53
17 Նոյեմբերի 2020
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
17:55
23 Սեպտեմբերի 2020
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
13:40
20 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը. ինչպե՞ս խուսափել վարակումից
21:45
19 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
20:40
23 Օգոստոսի 2020
Անլար ականջակալները կարող են վտանգավոր լինել մարդու առողջության համար․ պարզաբանում է փորձագետը
Bluetooth ականջակալները կարող են մեծ վտանգ ներկայացնել մարդու համար․ փորձագետը պարզաբանում է
15:27
17 Օգոստոսի 2020
«Արջերի» քարանձավում միջին հին քարեդարյան գործիքներ են հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Ուշագրավ բացահայտումներ «Արջերի» քարանձավում. ՖՈՏՈ
11:21
13 Օգոստոսի 2020
Հայաստանի բնակիչները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
Հայաստանցիները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
15:40
11 Օգոստոսի 2020
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին