Կապույտ կետի չափերի հասնող աստերոիդ է մոտենում Երկրին. NASA

08.02.2018, 17:25
Այս երկնային մարմինն իրական վտանգ մեր մոլորակի համար չի ներկայացնում։
Կապույտ կետի չափերի հասնող աստերոիդ է մոտենում Երկրին. NASA
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /Նովոստի Արմենիա/. Կապույտ կետի չափերի հասնող աստերոիդ կանցնի Երկրի կողքով ուրբաթ մեր մոլորակի և Լուսնի միջև եղած հեռավորությունից պակաս հեռավորության վրա։

Ինչպես հայտնում է Daily Mail–ը, CB-2018 աստերոիդը հայտնաբերվել է NASA–ի կողմից միայն կիրակի և Երկրի կողքով կանցնի ընդամենը 39 000 մղոն (64 000 կիլոմետր) հեռավորության վրա։

Загружается новость ... "Право"

Աստերոիդի լայնությունը կազմում է 50–ից 130 ֆուտ (15-40 մետր), և, ինչպես նշում են փորձագետները, այդ չափերի երկնային մարմինները մեր մոլորակին են մոտենում «տարեկան մեկ կամ երկու անգամ»։

NASA–ի համաձայն, աստղակերպը կանցնի մեր մոլորակի մոտով Գրինվիչի ժամանակով մոտ 22։30–ին (Երևանի ժամանակով` շաբաթ լույս գիշեր 02:30–ին)։

Տիեզերական գործակալությունը վտանգավոր է համարում այն աստերոիդները, որոնք գտնվում են մեր մոլորակից 4 600 000 (7 403,00 կմ) հեռավորության վրա։

NASA–ն վստահեցնում է, որ այս երկնային մարմինն իրական վտանգ մեր մոլորակի համար չի ներկայացնում։ -0-