Հայտնաբերվել են կանանց մոտ ինսուլտի ռիսկերի բացառիկ գործոնները

27.10.2018, 19:59
Ամերիկացի բժիշկները հայտնաբերել են, թե որ գործոններն են մեծացնում ինսուլտի ռիսկը կանանց շրջանում:
Հայտնաբերվել են կանանց մոտ ինսուլտի ռիսկերի բացառիկ գործոնները
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Ամերիկացի բժիշկները հայտնաբերել են, թե որ գործոններն են մեծացնում ինսուլտի ռիսկը կանանց շրջանում: Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Stroke պարբերականում:

Կանայք տղամարդկանցից ավելի շատ են հակված ուղեղի կաթվածին` ԱՄՆ-ում ինսուլտից ամեն տարի տուժում են 55 հազարով ավելի շատ կանայք: Անցկացնելով ուղեղի կաթվածին նվիրված տասնյակ գիտական աշխատանքների համակարգային վերլուծություն` գիտնականները մի քանի գործոն են առանձնացրել, որոնք բարձրացնում եմ կանանց շրջանում ինսուլտի զարգացման վտանգը:

Այդ գործոնների շարքում են` վաղ ամսեկանները (մինչև 10 տարեկան հասակը), վաղ դաշտանադադարը (մինչև 45 տարեկան), դեգիդրոէփիանդրոսթերոն հորմոնի ցածր մակարդակը և հակաբեղմնավորիչների օգտագործումը: Վտանգավոր խմբում են ներառվել նաև այն կանայք, ովքեր առողջական խնդիրներ են ունենում հղիության ժամանակ կամ դրանից հետո` գեստացիոն շաքարախտ, պրեէկլամպսիա կամ հիպերտենզիա:

Հեղինակները նշում են, որ այս կանայք պետք է ավելի ուշադիր լինեն իրենց առողջության նկատմամբ ու առողջ ապրելակերպ վարեն:-0-