Ճապոնիայում «եղանակային ռումբի» պատճառով հազվագյուտ տեսակի երկրաշարժ է գրանցվել

26.08.2016, 10:54
Ճապոնացի երկրաֆիզիկոսներն առաջին անգամ հետևել են ստորջրյա երկրաշարժի:
Ճապոնիայում «եղանակային ռումբի» պատճառով հազվագյուտ տեսակի երկրաշարժ է գրանցվել
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Ճապոնացի երկրաֆիզիկոսներն առաջին անգամ հետևել են ստորջրյա երկրաշարժի, որի առաջացումը կապված է «եղնակային ռումբի»` Ատլանտիկ օվկիանոսի հյուսիսային հատվածի հզոր փոթորկի գործողության հետ։ Ինչպես գրում է Lenta.ru–ն, հետազոտությունը հրապարակվել է Science ամսագրում, դրա մասին հակիրչ պատմում է EurekAlert! պարբերականը։

Գիտնականներն առաջին անգամ գրանցել են ուղղահայաց բևեռացված սեյսմիկ S-ալիքներ` երկրակեղևի երկրորդային ծավալուն երկայնակի տատանումները։ Միաժամանակ, հեղինակները գրանցել են նաև լայնակի ցնցումներ` P-ալիքներ։

Երկրի մակերևույթի տատանումները, որոնք դիտարկել են երկրաֆիզիկոսները ճապոնական Տյուգոկու մերձափնյա շրջանում, երկրակեղևի և մանթիայի միջոցով տարածվող մթնոլորտային հուզում է առաջացրել Ատլանտյան օվկիանոսում։ Գիտնականներին հաջողվել է պարզել հուզման աղբյուրը և հեռավորությունը մինչև այդ կետը։

Ավելի վաղ երկրաֆիզիկոսներին հաջողվել էր ֆիքսել միայն P-ալիքներ։ Հետազոտությունը բացահայտում է, ինչպես նշում են գիտնականները, Երկրի ներքին կառուցվածքի, մասնավորապես, մանթիական կառուցվածքների ֆիզիկական հատկությունների ուսումնասիրության նոր ձև։ -0-