Իսրայելցի գիտնականներն արհեստական ոսկի են ստեղծել

25.12.2015, 14:01
Իսրայելի Տեխնիոն համալսարանի գիտնականներն առաջին անգամ պատմության մեջ արհեստական ոսկի են աճեցրել լաբորատոր պայմաններում։
Իսրայելցի գիտնականներն արհեստական ոսկի են ստեղծել
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Իսրայելի Տեխնիոն համալսարանի գիտնականներն առաջին անգամ պատմության մեջ արհեստական ոսկի են աճեցրել լաբորատոր պայմաններում, գրում է newrezume.org–ը։ Jerusalem Post–ի հրապարակման համաձայն, այս գյուտը պատկանում է նյութերի ինժեներիայի ֆակուլտետի ասպիրանտ Մարիա Քոյֆման–Քրիսթոսոֆին, ով աշխատել է պրոֆեսոր Բոազ Պոկրոյի գլխավորությամբ։ Արհեստական ոսկու ստացման գործընթացի մանրամասները գիտնականները հրապարակել են Nature Communications ամսագրում։

Տեխնիոնն Իսրայելի առաջատար բուհերից է, որը մասնագիտանում է տեխնիկական գիտությունների վրա։ Այն բացվել է 1924 թվականին և տվել ավելի քան 1000 պրոֆեսիոնալ ինժեներներ և գիտնականներ։ Հենց այստեղ 1980–ականներին մշակվել են օպտիկական մարնաթելերը, հայտնաբերվել են կվազիբյուրեղները։ Համալսարանի աշխատողները հսկայական ավանդ են ներդրել քիմիայի զարգացման գործում։ Բոլորովին զարմանալի չէ, որ հենց Տեխնիոնի գիտնականներն են աշխարհում առաջինն արհեստական ոսկի աճեցրել։

«Արհեստական ոսկի ստեղծելիս մենք առաջնորդվել ենք բացառապես գիտական հետաքրքրությամբ»,– պատմում է Մարիա Կոյֆման–Կրիստոսոֆը,– բայց ինչպես պարզվեց, ստացված նյութը նույնիսկ մի շարք պոտենցիալ առավելություններ ունի բնական ոսկու նկատմամբ»։

Արհեստական նյութը ստացվել է ծակոտկեն ամբողջաբյուրեղի տեսքով, օժտված է բազմաբյուրեղների նկատմամբ առավել մեծ թվով առավելություններով, քանի որ ունի ամբողջական բյուրեղական վանդակահիմք։ Այսպիսի ոսկին օժտված է մեխանիկական բարձր ամրությամբ, բարձր ջերմակայունությամբ, ինչպես նաև բարձր էլեկտրա– և ջերմահաղորդականությամբ։ -0-