Instagram-ը թույլ է տվել անտեսել օգտատերերին

26.05.2018, 20:01
Instagram-ը նոր ֆունկցիա է ավելացրել, որը թույլ է տալիս թաքցնել այս կամ այն օգտատերերի հրապարակումները` մնալով նրանց հետևորդը:
Instagram-ը թույլ է տվել  անտեսել օգտատերերին

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /Նովոստի Արմենիա/. Instagram-ը նոր ֆունկցիա է ավելացրել, որը թույլ է տալիս թաքցնել այս կամ այն օգտատերերի հրապարակումները` մնալով նրանց հետևորդը: Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, այդ մասին նշվում է ընկերության կողմից տարածած հաղորդագրությունում:

Instagram-ում նշել են, որ այն օգտատերը, ում հրապարակումները սահմանափակում են, ոչ մի տեղեկություն չի ստանա այդ մասին:

Բացի այդ, օգտատերը կկարողանա տեսնել հրապարակումները, եթե մուտք գործի տվյալ մարդու անձնական էջ։

Սերվիսը հնարավորություն կտա ընտրել` արգելափակել միայն տվյալ օգտատիրոջ հրապարակումները, թե հրապարակումներն ու Instagram stories-ները:-0-