Հայտնի է դարձել թուլամտության զարգացման գլխավոր գործոնը

11.10.2016, 11:36
Ամերիկացի բժիշկները նշել են մարդու զարկերակային բարձր ճնշման երկարաժամկետ բացասական հետևանքները։
Հայտնի է դարձել թուլամտության զարգացման գլխավոր գործոնը
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ամերիկացի բժիշկները նշել են մարդու զարկերակային բարձր ճնշման երկարաժամկետ բացասական հետևանքները։ Դրան նվիրված հետազոտությունը հրապարակվել է Hypertension ամսագրում, հակիրճ դրա մասին գրում է Ամերիկյան սրտաբանական ասոցիացիան։

Ինչպես նշում են գիտնականները, բարձր ճնշումը հասուն տաչիքում սիրտ–անոթային համակարգի հիվանդությունների հետ կապված կոգնիտիվ հիվանդությունների, ինչպես նաև ուղեղի կաթվածի ու Ալցհայմերի հիվանդության զարգացման հիմնական գործոնն է, գրում է lenta.ru–ն։

Բարձր ճնշումը հանգեցնում է գլուղեղի անոթներին արյան մատակարարման խանգարման, ինչը բացասական ազդեցություն է ունենում մարդու նյարդային համակարգի ընդհանուր գործունեության վրա։

Իսլայելցի գիտնականներին հաջողվել է հաղթել Ալցհայմերի հիվանդությունը>>

Գիտնականներն այս եզրակացությունները կատարել են` անցկացնելով տարեց մարդկանց կոգնիտիվ խանգարումների զարգացման պատճառներին նվիրված մի շարք ուսումնասիրություններ։

Ներկայում աշխարհում ապրում է տարբեր տեսակի թուլամտություններ ունեցող մոտ 40 միլիոն մարդ, որոնց 80 տոկոսին ախտորոշվել է գլխուղեղի անոթային հիվանդություններ կամ Ալցհայմերի հիվանդություն։ Մինչև 2050 թվականը, գիտնականների գնահատականներով, բնակչության ընդհանուր ծերացման հետրանքով, կյանքի միջին տևողության աճի և բուժման բացակայության հետևանքով նրանց թիվը կարող է եռապատկվել։ -0-