Հայտնի է 2017 թվականի լավագույն գաջեթների տասնյակը

25.11.2017, 15:50
TIME ամսագիրը հրապարակել է խմբագրության կարծիքով  2017 թվականի լավագույն գաջեթների տասնյակը:
Հայտնի է 2017 թվականի լավագույն գաջեթների տասնյակը
ԵՐԵՎԱն, 25 նոյեմբերի. /Նովոստի Արմենիա/. TIME ամսագիրը հրապարակել է խմբագրության կարծիքով 2017 թվականի լավագույն գաջեթների տասնյակը, հայտնում է gazeta.ru–ն։

Առաջին հորիզոնականը զբաղեցրել է կոմպակտ խաղային Nintendo Switch կցորդը շարժական կարգավորիչներով, որի օգնությամբ կարելի է խաղալ ինչպես տանը, այնպես էլ փողոցում։ Երկրորդ հորիզոնակում է Apple ընկերության iPhone X–ը։ Առաջատարների եռյակը եզրափակում է Windows 10 S օպերացիոն համակարգի Surface Laptop նոութբուքը Microsoft ընկերությունից։

Загружается новость ... "Лево"

Բացի այդ, լավագույն տասնյակում են ներառվել DJI Spark դրոնը, Samsung Galaxy S8–ը, Super Nintendo Entertainment System (SNES) Classic խաղային կցորդը, Amazon Echo «խելացի» կոլոնկայի երկրորդ սերունդը, Xbox One X կոնսոլը, Apple Watch 3 ժամացույցը և Sony Alpha A7R III տեսախցիկը։ –0–