Հայտնի են հայկական շուկայում նոր iPhone–ների մուտքի ժամկետները

13.09.2018, 20:09
Հայաստանում Apple–ի պաշտոնական գործընկեր,  Հայաստանի հեռահաղորդակցային Ucom ընկերությունը նշել է, թե երբ նոր iPhone–ները կմտնեն հայկական շուկա։
Հայտնի են հայկական շուկայում նոր iPhone–ների մուտքի ժամկետները
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում Apple–ի պաշտոնական գործընկեր, Հայաստանի հեռահաղորդակցային Ucom ընկերությունը նշել է, թե երբ նոր iPhone–ները կմտնեն հայկական շուկա։

Ինչպես հայտնում է «ԱՌԿԱ» գործակալությունը, հղում անելով Ucom–ի մամուլի քարտուղար Դիանա Մնացականյանին, ընկերությունը նախագրանցում սկսկի Հայաստանում սեպտեմբերի 21–ին։

«Վաճառքները ծրագրվում է սկսել սեպտեմբերի 28–ից, սակայն արժեքն առայժմ հայտնի չէ»,– ասաց Մնացականյանը։
Նա միաժամանակ հիշեցրեց, որ ներկայացված մոդելներից մեկն ԱՄՆ–ում վաճառքի կդրվի հոկտեմբերի 17–ից և, հետևաբար, Հայաստանում կարող է հայտնվել միայն դրանից հետո։
Apple ընկերությունը նախօրեին ներկայացրել է 2018 թվականի երեք iPhone–ներ։ Շարքն ընդգրկում է թոփ բնութագրերով երկու մոդել` iPhone XS և iPhone XS Max, ինչպես նաև iPhone XR համեստ մոդելը։
Ֆլագման–մոդելներն ունեն փոքր շրջանակով և 5,8 և 6,5 դյույմ անկյունագծով OLED էկրաններ։ Սմարթֆոնների հիմքում А12 թոփ պրոցեսորն է։ Գաձեթներն ունեն ուղղահայաց կրկնակի խցիկներ, արագ լիցքավորման հնարավորություն, 4 ԳԲ օպերատիվ հիշողություն, ինչպես նաև ներկառուցված հիշողություն` 64, 256 և 512 ԳԲ։

Առաջին անգամ արտադրողը գաջեթները զինեց հիշողության այսպիսի տպավորիչ ծավալով։ Նորույթները նաև ստացել են ստերեձայն, բարելավված խցիկներ ավտոմատ գործառույթներով և հզոր չիպ։

iPhone XR ավելի բյուջետային մոդելն ունի LCD-էկրան OLED–ի փոխարեն։ Էկրանի անկյունագիծը կազմում է 6.1 դյույմ։ Սարքն ունի մեկ խցիկ, սակայն արտադրողի խոսքով, թույլ է տալիս բավականին լավ լուսանկարներ անել։

Նոր iPhone–ների արժեքը կկազմի` iPhone XR–ի համար 740 դոլար, iPhone XS–ինը` 999 դոլար և iPhone XS Max–ինը` 1099 դոլար։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Apple ընկերությունը ներկայացրել է իր թարմացված Apple Watch 2018 սմարթ ժամացույցը։ -0-