ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Բեռլինի Ազատ համալսարանի մասնագետները պատմել են բուսական «դոպինգի» մասին, որն ավելացնում է մկանների զանգվածը և աշխատունակությունը: Պարզվել է, որ դա սովորական սպանախն է, գրում է գերմանական Focus պարբերականը, հաղորդում է
izvestia.ru-ն:
Նշվում է, որ սպանախը նպաստում է մկանային հյուսվածքի աճին էկդիստերոնի պարունակության շնորհիվ, որը նաև կոչում են բուսական ստերոիդ:
Գիտնականները գիտափորձ են անցկացրել, որում ներգրավել են 46 մարդ: Տասը շաբաթների ընթացքում նրանք ընդունել են սխանախի մզվածք և պլացեբո: Նշվում է, որ ոչ մասնակիցները, ոչ գիտնականները չեն իմացել, թե որ խմբին են պատկանում: Հետազոտության սկզբում և վերջում չափել են մասնակիցների մկանային զանգվածը, ինչպես նաև մկանների ուժը:
Պարզվել է, որ գիտափորձի այն մասնակիցները, որոնք էկդիստերոն են ընդունել, բարելավել են իրենց ցուցանիշները և ֆիզիկական վարժությունում և մկանային հյուսվածքի զանգվածի տեսանկյունից: Գիտնականները եկել են եզրակացության, որ այդ նյութը մարդկանց վրա ազդում է որպես դասական դոպինգ:
Էֆեկտն այնքան է զարմացրել գիտնականներին, որ այժմ նրանք հանդես են գալիս էկդիստերոնն ընդունելու համար արգելված նյութերի ցանկում ընդգրկելու օգտին:
Մայիսի 2-ին ճապոնացի գիտնականները նշել են
ճարպակալմանը խոչընդոտող մթերքը: -0-