524.89
7.4
476.57
+23
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը ձգտում է առաջատար երկիր դառնալ արհեստական ինտելեկտի և տեխնոլոգիաների ոլորտում (ՎԻԴԵՈ)

21:08
27 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի խնդիրներից մեկն է` առաջատար երկիր դառնալ արհեստական ինտելեկտի և տեխնոլոգիաների բնագավառում, ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Շվեյցարիայում անցկացվող Crans Montana Forum-ի ընթացքում։

«Մենք փոքր պետություն ենք, բայց՝ համաշխարհային ազգ։ Մենք պատրաստ ենք 21-րդ դարին, քանի որ ունենք համաշխարհային ցանց։ Հայաստանը տքնաջան աշխատող մարդկանց երկիր է, մի ժողովուրդ, որը կարող է նոր տեխնոլոգիաներ բերել իր երկիր»,– Սարգսյանի խոսքն է մեջբերում նախագահի մամուլի ծառայությունը։

Նախագահը նշել է, որ 21-րդ դարը կարող է լինել ոչ միայն գերտերությունների, այլև նրանց ժամանակաշրջանը, ովքեր, լինելով փոքր, հաջողակ են։


«Հայաստանի նման երկրների համար կարևոր է ունենալ առաքելություն։ Այն համախմբում է մարդկանց։ Իմ երկրի առաքելություններից մեկը լինելու է աշխարհում արհեստական բանականության ու տեխնոլոգիաների ոլորտում առաջատար երկիր լինելը։ Փոքրը կարող է լինել գեղեցիկ։ Հայաստանը գեղեցիկ երկիր է, այն կարող է լինել նաև հաջողակ։ Ես շատ լավատես եմ»,– ընդգծել է նախագահը։

Բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում տարեկան աճում է 20-25 տոկոսով, այդ հատվածում գործում է մոտ 500 ընկերություն։ 2017 թվականի տվյալներով, ՏՏ ոլորտի մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում կազմել է մոտ 4 տոկոս։ -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:36
08 Հոկտեմբերի 2019
Սպասված հյուր. Քիմ Քարդաշյանը ելույթ է ունենում WCIT-2019–ին (LIVE)
Քիմ Քարդաշյան–Ուեսթն այս րոպեներին ելույթ է ունենում Երևանում անցկացվող WCIT-2019 ՏՏ համաշխարհային 23–րդ կոնգրեսում։
21:34
07 Հոկտեմբերի 2019
Pixar & PicsArt: երկու ընկերություններն ընդլայնում են գործակցությունը
Pixar Animation Studios հայտնի կինոստուդիան և PicsArt (լուսանկարների ամերիկյան ստարտափ–խմբագիր) հայտնի ընկերության հայկական գրասենյան արդյունավետ գործակցություն են սկսել։
17:01
07 Հոկտեմբերի 2019
WITSA–ի նախագահը` արհեստական բանականության մասին. «Մենք չպետք է վախենանք նոր տեխնոլոգիաներից»
Արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացումը չպետք է վախեցնի մարդկությանը
16:42
07 Հոկտեմբերի 2019
Բժշկության Նոբելյան մրցանակ է շնորհվել թթվածնին բջիջների արձագանքի ուսումնասիրության համար
Թթվածնի հիմնարար նշանակությունը հայտնի է հնագույն ժամանակներից
20:25
22 Սեպտեմբերի 2019
Ամենօրյա լոգանքը վտանգավոր է. մաշկաբաններ
Հաճախ լոգանք ընդունելու դեպքում նվազում է մաշկի պաշտպանիչ շերտը:
12:17
10 Սեպտեմբերի 2019
Քիմ Քարդաշյանը Հայաստան կայցելի. WCIT կազմկոմիտե
Քարդաշյանը հանդես կգա որպես հիմնական զեկուցող և պանելիստ։
21:15
01 Սեպտեմբերի 2019
Google-ն iPhone-ներից անձնական տվյալների զանգվածային արտահոսք է հայտնաբերել
Google ընկերությունը հայտնաբերել է iOS օպերացիոն համակարգով աշխատող սարքերի վարակման կայքերը:
11:49
29 Օգոստոսի 2019
Սլովենիայում անցկացված ինֆորմատիկայի օլիմպիադային ՀՀ թիմը նվաճել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ
Օլիմպիադային, որին մասնակցում էր 24 երկրի 90 աշակերտ, ՀՀ թիմը նվաճել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ։
17:11
24 Օգոստոսի 2019
Աշնանային «խնձոր». Apple–ը միանգամից 3 նոր iPhone կներկայացնի
Apple–ը սեպտեմբերին կներկայացնի iPhone–ի երեք նոր մոդելներ
14:58
18 Օգոստոսի 2019
Փորձագետները պարզել են լավագույն տեսախցիկով սմարթֆոնը (ՎԻԴԵՈ)
DxOMark–ի փորձագետները նշել են այն սմարթֆոնը, որի լուսանկարներն առանձնանում են լավագույն որակով։

15:31
17 Օգոստոսի 2019
Գիտական վեճեր. շոկոլադն անօգու՞տ է դեպրեսիայի դեպքում
«Դեպրեսիա և անհանգստություն» պարբերականի ուսումնասիրության մեջ խոսվում է մուգ շոկոլադի օգտակար հատկությունների մասին:
11:56
12 Օգոստոսի 2019
Երկրագնդին Քեոփսի բուրգի չափերի աստերոիդ է մոտենում
Երկիր մոլորակին հսկա աստերոիդ է մոտենում։