432.8
4.09
410.12
+19
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանն անլար ժամանակակից ֆիքսված կապով երրորդ երկիրը դարձավ. Beeline

19:46
25 Մայիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ն (Beeline ապրանքանիշ) Հայաստանում հայտարարում է ամենաժամանակակից անլար տեխնոլոգիայով և 450 մեգահերց հաճախականությամբ արդիականացված ֆիքսված ցանցի գործարկման մասին։

Ինչպես չորեքշաբթի հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից, ցանցը գործարկվել է Վայոց Ձորի մարզում, որը գալիս է փոխարինելու ինտերնետ կապի CDMA ցանցին:

Արդիականացված ցանցը հնարավորություն է տալիս ստանալ ավելի որակյալ և կայուն ազդանշան, որն երաշխավորում է անխափան ինտերնետի կապ գյուղական և քիչ բնակեցված շրջաններում:

Ցանցի աշխատանքի շնորհանդեսը կայացավ Եղեգնաձորում Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակում: Ընկերությունը պատրաստել էր փորձնական տաղավար, որի վրա, նոր անլար ցանցի օգտագործման միջոցով հնարավոր եղավ ապահովել 10 Մբ/վրկ-ը գերազանցող ինտերնետ կապ: Առանձին նշենք, որ 450 մեգահերց հաճախականությունում ազդանշանի կայունությունը նշանակալիորեն գերազանցում է նույն ցուցանիշը 2G և 3G բջջային ցանցերում:

«Beeline-ը շարունակում է ներդրումներ կատարել տվյալների փոխանցման ցանցում և դա անում է այնպես, որ Հայաստանի նույնիսկ ամենահեռավոր բնակավայրերի բնակիչները զգան մեր սերն ու հոգատարությունը: Այսօր 450 ստանդարտի նոր ֆիքսված ցանցը սկսեց գործել Վայոց Ձորում, և մենք մինչև ամառվա վերջ կկառուցենք երկրի այն տարածքում, որտեղ մեզ մոտ այժմ գործում է CDMA ցանցը»,– նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նա հայտնեց, որ մեծ ուրախությամբ տեղեկացնում եմ մարզերում բնակվող բաժանորդներին, որ շուտով նրանք կստանան Beeline լայնաշերտ ինտերնետի հնարավորություն մինչև 5 Մբ/վրկ արագությամբ բջջային ինտերնետի ներկայիս սակագներից զգալիորեն ավելի էժան գներով։

Մարզերում նոր ցանցի հետ մեկտեղ, որը հնարավորություն է տալիս օգվել Beeline լայնաշերտ որակյալ ինտերնետի կապից, ընկերությունը շարունակում է տրամադրել ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ CDMA տեխնոլոգիայով:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:00
29 Մարտի 2022
Սպիտակուցային դիետա. օգու՞տ, թե՞ վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
20:00
23 Օգոստոսի 2021
Ի՞նչ է պատմում պորտի ձևը մարդու առողջության և բնավորության մասին (ՖՈՏՈ)
Պորտի ձևով կարելի է իմանալ ոչ միայն մարդու հնարավոր առողջական խնդիրների մասին, այլև որոշել նրա բնավորության որոշ գծեր
14:11
15 Դեկտեմբերի 2020
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
16:27
30 Նոյեմբերի 2020
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ (ՖՈՏՈ)
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ. ՖՈՏՈ
10:53
17 Նոյեմբերի 2020
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
17:55
23 Սեպտեմբերի 2020
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
13:40
20 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը. ինչպե՞ս խուսափել վարակումից
21:45
19 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
20:40
23 Օգոստոսի 2020
Անլար ականջակալները կարող են վտանգավոր լինել մարդու առողջության համար․ պարզաբանում է փորձագետը
Bluetooth ականջակալները կարող են մեծ վտանգ ներկայացնել մարդու համար․ փորձագետը պարզաբանում է
15:27
17 Օգոստոսի 2020
«Արջերի» քարանձավում միջին հին քարեդարյան գործիքներ են հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Ուշագրավ բացահայտումներ «Արջերի» քարանձավում. ՖՈՏՈ
11:21
13 Օգոստոսի 2020
Հայաստանի բնակիչները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
Հայաստանցիները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
15:40
11 Օգոստոսի 2020
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին