Հայաստանի բնակիչները տիեզերական բացառիկ երևույթի ականատես կլինեն

14.07.2016, 16:15
Հայաստանի բնակիչները հուլիսի 14–ին անզեն աչքով Լուսնի և Մարսի միացումը տեսնելու հնարավորություն կունենան:
Հայաստանի բնակիչները տիեզերական բացառիկ երևույթի ականատես կլինեն
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի բնակիչները հուլիսի 14–ին անզեն աչքով Լուսնի և Մարսի միացումը տեսնելու հնարավորություն կունենան, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը։

«Տեղական ժամանակով 22։40–ի սահմաններում հնարավոր կլինի դիտել Լուսնի և Մարսի միացումը։ Դա երկարատև գործընթաց է, որը կարելի է տեսնել մի քանի օր շարունակ»,– ասաց Հարությունյանը։

Այդ երևույթը բացատրվում է Մարսի և Երկրի` վերջերս տեղ գտած դիմակայությամբ (երկնային մարմինները գտնվում էին միմյանցից նվազագույն հեռավորության վրա)։ Միաժամանակ, Մարսի պայծառությունը կհավասարվի Հյուսիսային կիսագնդի ամենաբաց աստղերի պայծառությանը։

Միացումը (աստղագիտության մեջ) երկնային մարմինների ուրվագիծն է դրանց` էկլիպտիկ երկայնության հավասարման դեպքում։ Այսպիսով, երկու մարմինների միացման ժամանակ դրանք հարաբերականորեն մոտ կլինեն միմյանց երկնոլորտում (բայց միացման պահը պարտադիր չէ, որ համընկնի առավելագույն մոտեցման պահին)։ -0-