Հայտնի են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումների առաջին արդյունքները

03.04.2020, 12:51
Հայտնի են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումների առաջին արդյունքները
Հայտնի են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումների առաջին արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Ամերիկացի բժիշկները անցկացրել են նոր տեսակի կորոնավիրուսի դասական պատվաստանյութի առաջին նախակլինիկական փորձարկումները: Այն հաջողությամբ ստիպել է լաբորատոր մկների օրգանիզմը արտադրել հակամարմիններ SARS-CoV-2-ի դեմ: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս արդյունքները հրատարակել է EBioMedicine գիտական ամսագիրը:

Загружается новость ... "Лево"

«Մենք արդեն ունեցել ենք փորձ ատիպիկ SARS թոքաբորբի և մերձարևելյան MERS տենդի վարակների հետ աշխատանքի մեջ: Կարելի է ասել, որ մենք նախապես գիտեինք, թե ինչպես է պետք է պայքարել նոր վարակի դեմ»,- մեկնաբանել է Անդրեա Գամբոտտոն, ով ԱՄՆ-ի Փիթսբուրգի համալսարանի դոցենտ է և հետազոտության հեղինակներից մեկը:

Ինչպես նշում է Գամբոտտոն, սա հարաբերականորեն նոր մոտեցում է, որի արդյունավետությունը դեռևս պարզ չէ: Դրա համար Փիթսբուրգի համալսարանի գիտնականները որոշել են գնալ ավելի աշխատատար, բայց արդեն ստուգված մեթոդաբանությամբ: Նրանք մշակել են պատվաստանյութ վարակի արդեն պատրաստի S-սպիտակուցի ֆրագմենտների հիման վրա, որը վարակն օգտագործում է մարդու թոքերի մեջ հայտնվելու համար:

Դրա արտադրության համար գիտնականներն աճեցրել են բջիջների հատուկ մշակույթ,

որոնք արտադրում են հսկայական քանակությամբ S-սպիտակուցներ, ինչպես նաև ստեղծել են օրգանիզմի մեջ դրանց ներարկման հատուկ համակարգ` սպեղանի, որը ծածկված է բազմաթիվ նանո-ասեղներով:

Այս ասեղները կարող են ներթափանցել մաշկի օպտիմալ խորություն, տարրալուծվել և արձակել պատվաստանյութը՝ ստիպելով իմունային համակարգին փոխազդելու իր հետ:

Առաջին քայլերը պատվաստանյութի ստեղծման ճանապարհին

Գիտնականներն այսպես կոչված սպեղանիների աշխատանքը ստուգել են մի քանի լաբորատոր մկների վրա: Երկու շաբաթ անց այն բանից, որ պատվաստանյութը ներարկվում էր մաշկի մեջ, մկների իմունիտետը սկսում էր արտադրել մեծ քանակությամբ հակամարմիններ, որոնք կարող էին միանալ վարակային մասնիկներին և ոչնչացնել դրանք:

Գիտնականները նշում են, որ դեռևս չեն փորձել մկներին վարակել իսկական կորոնավիրուսով: Սակայն նմանատիպ պատվաստանյութով նրանց անցյալ փորձարկումները մատնանշում են, որ նման ընթացակարգը կարող է պաշտպանել կենդանիներին SARS-CoV-2-ի հարձակումներից մեկ տարի շարունակ:-0-