Google-ը Pixel ապրանքանիշի հեռախոսներ կարտադրի և կհրաժարվի Project Ara-ից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
02.09.2016,
19:04
Google ընկերությունը սեպտեմբերի 4-ին նոր սմարթֆոն կներկայացնի:
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Google ընկերությունը սեպտեմբերի 4-ին նոր սմարթֆոն կներկայացնի, հայտնում է vesti.ru-ն:
Կցուցադրվեն երկու նոր սմարթֆոններ՝ Pixel և Pixel 4K, ինչպես նաև VR-платформы Daydream հարթակի համար նախատեսված ակնոց, գրում է Android Police կայքը՝ հղում անելով հուսալի աղբյուրների:
Միաժամանակ, Reuters-ի տվյալներով, Google-ը «սառեցրել է» Project Ara սմարթֆոն-կոնստրուկտորի նախագիծը: 9to5Google-ի հետ զրույցում Project Ara-ի հիմնադիր Դեն Մակոսկին ասել է, որ հիասթափված է Google-ի որոշմամբ:
Project Ara-ի համահեղինակն ու գլխավոր ինժեներն Արա Ներսես Քնայանն է, ում անունով էլ կոչվել է նախագիծը: Մոդուլային սմարթֆոնը հնարավորություն կընձեռեր փոխել հեռախոսի կոնֆիգուրացիան՝ ելնելով դրա տիրոջ ցանկություններից և ճաշակից, կատարելագործել այն ավելի հզոր մարտկոցի, տեսախցիկի, դինամիկների, հիշողության քարտի միջոցով: -0-