Google Maps-ը սկսել է հայերեն «խոսել»
05.04.2018,
14:58
Google Maps–ն արդեն հայերեն է «խոսում»։

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /Նովոստի Արմենիա/. Google Maps ծառայությունը հասանելի է դարձել ևս 39 լեզուներով, այդ թվում` հայերեն, նշվում է ընկերության պաշտոնական բլոգում:
Բլոգում նշվում է նաև, որ 14 տարի առաջ Google Maps-ն այլ տեսք ուներ և «խոսում էր» միայն անգլերեն: Այսօր ծառայությունից օգտվում է ավելի քան 1 մլրդ մարդ, որոնք ծառայության միջոցով բացահայտում են նոր տեսարժան վայրեր:-0-