Գիտնականները ստեղծել են ձեռքի զգայունությունը փոխանցող պրոթեզ

15.10.2016, 20:27
Ամերիկացի գիտնականները գիտափորձ են կատարել, որը թույլ է տվել մարդուն զգալ մատների հպվելը հատուկ պրոթեզի միջոցով:
Գիտնականները ստեղծել են ձեռքի զգայունությունը փոխանցող պրոթեզ
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ամերիկացի գիտնականները գիտափորձ են կատարել, որը թույլ է տվել մարդուն զգալ մատների հպվելը հատուկ պրոթեզի միջոցով, որն իմիտացնում է կորցրած զգայունությունը:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով The Washington Post-ին, Պենսիլվանիա նահանգի Պիթսբուրգի համալսարանի մասնագետները 30-ամյա Նեյթան Քոուփլենդի ուղեղում միկրոսկոպիկ էլեկտրոդներ են տեղադրել, որոնք ընդունակ են ընդունելու պրոթեզից արձակված ազդակներ:

Մեխանիկական վերջույթի մատների սեղմման ժամանակ մարդը զգում էր սեփական կաթվածահար եղած ձեռքի մատների սեղմում: Ազդակները շրջանցում էին վնասված ողնուղեղը:

Հրապարակման համաձայն, արդյունքը բազմակի անգամ հաստատվել է մի քանի ամիս տևող փորձարկումների ընթացքում: Պարբերականի տվյալներով, դա իսկական շրջադարձ է կաթվածահար վերջույթներով մարդկանց համար: Հեռանկարում այն կարող է թույլ տալ մարդկանց ոչ միայն շարժել ձեռքերն ու ոտքերը, այլ նաև զգալ այդ շարժումները:

Քոուփլենդի մասնակցությամբ գիտափորձին հետևել է նաև նախորդ հինգշաբթի Պիտսբուրգ մեկնած ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: «Շշմեցուցիչ է, ուղղակի զիլ է,- ասել է նա՝ հիվանդի ձեռքը սեղմելուց առաջ: - Հպարտանում եմ ձեզանով»:

Քոուփլենդի վերջույթները կաթվածահար են եղել տասը տարի առաջ ավտովթարի ենթարկվելուց հետո: -0-