414.34
4.83
386.4
+25
Եղանակը Երևանում
Հայ

Գիտնականները փոշու տեսքով արհեստական արյուն են ստեղծել

20:12
11 Դեկտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Վաշինգտոնի համալսարանի գիտնականներն արհեստական արյուն են ստեղծել, որը կարելի է պահել փոշու տեսքով, գրում է health.unian.net–ը`հղում անելով Мedikforum.ru–ին։

Գիտնականների խոսքով, այդ արդյունը կարող է ծանր վնասվածքներ և շատ արյուն կորցրած բազմաթիվ մարդկանց կյանքեր փրկել։

Արհեստական արյան բջիջները պատրաստվում են մարդու հեմոգլոբինի մաքրված սպիտակուցներից, որոնց ընկղմում են սինթետիկ պոլիմերի մեջ։ Չորացրած արյունը որոշակիորեն աղացած կարմիր պղպեղ է հիշեցնում։

Արյան արհեստական կարմիր գնդիկներն արդյունավետ հավաքում են թթվածինը թոքերում եւ այն մատակարարում ամբողջ օրգանիզմին։ Դրանք կարելի է չորացնել եւ սառեցնել, ինչը շատ հարմար է պահելու եւ շտապ օգնության բրիգադների միջոցով տեղափոխելու համար։ Գիտնականների խոսքով՝ չորացրած արյունն ինչ-որ առումով կարմիր պղպեղ է հիշեցնում։ Այն կարելի է պահել հատուկ տարաներում ներերակային ներարկման համար, ընդ որում, արհեսատական արյան պահպանման ժամկետը կարող է մեկ տարուց ավելի լինել։ Անհրաժեշտության դեպքում բավական է այդ տարայի մեջ ստերիլ ջուր լցնել, եւ լուծույթը պատրաստ է օգտագործման համար։

Արհեստական արյան բջիջները 5 անգամ քիչ են իրական արյան բջիջներից։ Դրանք պատրաստում են մարդու հեմոգլոբինի մաքրված սպիտակուցներից, որոնք ընկղմում են սինթետիկ պոլիմերի մեջ։ Հեմոգլոբինը կարմիր գնդիկների բաղադրիչ է, որը թթվածին է մատակարարում օրգանիզմին։

Մշակման արդյունավետությունն արդեն ապացուցվել է հետազոտությունների ժամանակ. մկների վրա փորձը ցույց է տվել, որ արհեստական բջիջներն իրականում կարող են նույն ձեւ թթվածինը հասցնել ներքին օրգաններին, ինչպես բնական բջիջները։ Մյուս փորձը ցույց է տվել, որ արյան մոտ 40 տոկոսը կորցրած առնետներին, որոնք շոկի մեջ են հայտնվել, կարողացել են վերակենդանացնել արհեստական արյուն ներարկելուց հետո։
Գիտնականների գնահատմամբ առաջիկա 10 տարում այդ բջիջները, ամենայն հավանականությամբ, կսկսեն կիրառել նաեւ մարդկանց դեպքում։

Փորձագետների գնահատմամբ զինվորների մինչեւ 70 տոկոսը մարտի դաշտում զոհվում է արյան կորստյան հետեւանքով ի հայտ եկած շոկից, այլ ոչ թե կարեւոր օրգանների վնասվածքից։ Բացի այդ, միայն ԱՄՆ-ում ծանր վնասվածքներ ստացած մոտ 20 հազար մարդ մահանում են արնահոսությունից նախքան բուժհաստատություն հասնելը։

Արհեստական արյան որոնումները շարունակվում էին 80 տարի, սակայն ամեն անգամ ոչ մի նոր բան չէին տալիս 2 հիմնական պատճառով. արհեստական արյան նախորդ տարբերակները հաջողությամբ հավաքում էին թթվածինը թոքերում, սակայն չէին կարողանում այն բաց թողնել կենսականորեն կարեւոր օրգաններին հասնելիս։ Բացի այդ, ֆիքսվում էր «մերկ» հեմոգլոբինի և ածխաթթու գազի միջև ոչ չափավոր ռեակցիա, իսկ ածխաթթու գազը դուրս էր գալիս արյունատար անոթների թաղանթներով եւ այդ անոթներին թույլ տալիս թուլանալ և բացվել։

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:00
29 Մարտի 2022
Սպիտակուցային դիետա. օգու՞տ, թե՞ վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
20:00
23 Օգոստոսի 2021
Ի՞նչ է պատմում պորտի ձևը մարդու առողջության և բնավորության մասին (ՖՈՏՈ)
Պորտի ձևով կարելի է իմանալ ոչ միայն մարդու հնարավոր առողջական խնդիրների մասին, այլև որոշել նրա բնավորության որոշ գծեր
14:11
15 Դեկտեմբերի 2020
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
16:27
30 Նոյեմբերի 2020
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ (ՖՈՏՈ)
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ. ՖՈՏՈ
10:53
17 Նոյեմբերի 2020
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
17:55
23 Սեպտեմբերի 2020
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
13:40
20 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը. ինչպե՞ս խուսափել վարակումից
21:45
19 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
20:40
23 Օգոստոսի 2020
Անլար ականջակալները կարող են վտանգավոր լինել մարդու առողջության համար․ պարզաբանում է փորձագետը
Bluetooth ականջակալները կարող են մեծ վտանգ ներկայացնել մարդու համար․ փորձագետը պարզաբանում է
15:27
17 Օգոստոսի 2020
«Արջերի» քարանձավում միջին հին քարեդարյան գործիքներ են հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Ուշագրավ բացահայտումներ «Արջերի» քարանձավում. ՖՈՏՈ
11:21
13 Օգոստոսի 2020
Հայաստանի բնակիչները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
Հայաստանցիները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
15:40
11 Օգոստոսի 2020
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին