Գիտնականները հայտնաբերել են Տիեզերքի ամենասառը վայրը

27.03.2017, 20:37
Գիտնականները նոր մանրամասներ են ներկայացրել Բումերանգ պրոտոմոլորակային միգամածության վերաբերյալ։
Գիտնականները հայտնաբերել են Տիեզերքի ամենասառը վայրը
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ–ի Ռեակտիվ շարժման լաբորատորիայի, Չալմերսի տեխնիկական համալսարանի (Շվեդիա) և ԱԼՄԱ աստղադիտարանի (Atacama Large Millimeter Array, Չիլի) գիտնականները նոր մանրամասներ են ներկայացրել Բումերանգ պրոտոմոլորակային միգամածության վերաբերյալ։ Այն համարվում է Տիեզերքի ամենասառը վայրը։

Այդ մասին գրում է Lenta.ru–ն` հղում անելով The Astrophysical Journal–ում հրապարակման ուղղված հետազոտությանը։

Միգամածությունը ձևավորել է հսկա կարմիր նյութը, որը լքում է մատերիան։ Ստացված գնահատականների համաձայն, ի սկզբանե լուսատուն չորս անգամ ծանր էր Արեգակից, մատերիան նրանից տարածվում էր մոտ 120 աստղագիտական միավոր հեռավորության վրա։

Միգամածության կենտրոնը, ինչպես նշում են հեղինակները, ձևավորվել է 1740 * 275 աստղագիտական միավոր տարածքում, որտեղ ենթադրվում է 20-30 Կելվին ջերմաստիճանի մեկ միլիմետրանոց խոշոր մասնիկների գոյություն։

Գիտնականների աշխատությունը հաստատում է, որ Բումերանգի միգամածությունը Տիեզերքի ամենասառը վայրն է։ Աստղագետներն այդ եզրակացության են եկել` վերլուծելով ALMA–ի տվյալները։

Բումերանգի միգամածությունը տեղակայված է Եկրից հինգ լուսային տարվա հեռավորության վրա Կենտավրոսի համաստեղությունում։ Միգամածությունում ջերմաստիճանները հասնում են մեկ Կելվինի (մոտ - 272 աստիճան ըստ Ցելիսիուսի)։ -0-