Ճաղատությունը և վտանգավոր հիվանդությունները փոխկապակցված են.գիտնականներ

03.01.2018, 13:59
Վաղ ճաղատացումը ու մազերի ճերմակումը 40 տարեկանից երիտասարդ տղամարդկանց մոտ կարող է վկայել սրտանոթային հիվանդությունների հակվածության մասին։
Ճաղատությունը և վտանգավոր հիվանդությունները փոխկապակցված են.գիտնականներ
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Վաղ ճաղատացումը ու մազերի ճերմակումը 40 տարեկանից երիտասարդ տղամարդկանց մոտ կարող է վկայել սրտանոթային հիվանդությունների հակվածության մասին։ 

Ինչպես հայտնում է Lenta.ru–ն, հետազոտությունների արդյունքները հրապարակվել են հնդկական Կալկաթա քաղաքում անցկացված սրտաբանների կոնֆերանսում, նշվում է Սրտաբանների եվրոպական միության կայքում։ 

Գիտնականները հետազոտել են սրտի անբավարարություն ունեցող 790 եիտասարդ տղամարդկանց և 1270 առողջ մարդու։ Հետազոտվել են նրանց կարդիոգրամները, արյան և գլխամաշկի մազածածկույթի հետազոտություները։ Պարզվել է, որ սրտի հիվանդություններ ունեցող տղամարդիկ տառապում են մազաթափությամբ ավելի հաճախ, քան վերահսկվող խմբի ներկայացուցիչները, համապատասխանաբար, 49% և 27% ։ Վաղաժամ սպիտակ մազերի դեպքում տարբերությունն ավելի մեծ է` այն հայտնաբերվել է հիվանդություն ունեցող մարդկանց կեսի մոտ` առողջ մարդկանց 30% դիմաց։ 

«Նման փոխադարձ կապի առկայության ենթադրյալ պատճառը կարող է լինել կենսաբանական ծերացման էությունը։ Այսինքն, որոշ մարդկանց մոտ ծերացման գործընթացը կարող է սկսվել ավելի վաղ և անցնել ավելի արագ կերպով։ Դա կարող է ազդել մազերի վիճակի վրա», – հայտարարել է հետազոտության հեղինակներից Քամալ Շարման։ 

Загружается новость ... "Право"

Գիտնականները խորհրուրդ են տալիս ճաղատության հակված երիտասարդ տղամարդկանց ավելի մեծ ուշադրություն դարձնել սրթանոթային համակարգին, հրաժարվել վատ սովորություններից և խուսափել սթրեսից։ 

Նոյեմբերին Շվեդիայի գիտնականները պարզել են, որ սրթանոթային հիվանդությանների ռիսկը նվազեցնելու համար, մանավանդ միայնակ մարդկանց մոտ, կօգնի տանը շուն պահելը: -0-