Գիտնականներն առաջարկել են զարկերակային ճնշումն իջեցնելու պարզ միջոց

02.01.2019, 17:25
Իլինոյիսի (ԱՄՆ) համալսարանի գիտնականները բացահայտել են առանց դեղորայքի զարկերակային ճնշումն իջեցնելու պարզ միջոց։

Գիտնականներն առաջարկել են զարկերակային ճնշումն իջեցնելու պարզ միջոց
ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի ./Նովոստի–Արմենիա/. Իլինոյիսի (ԱՄՆ) համալսարանի գիտնականներն առաջարկել են զարկերակային ճնշումն իջեցնելու պարզ միջոց, առանց դեղորայքի։

Մասնագետների խոսքերով, ճնշումն իջեցնելուն դրական նպաստում է սննդից հրաժարվելը, բայց ոչ երկարատև, գրում է medikforum.ru–ն։

«Մի քանի ժամվա ընթացքում սննդից հրաժարվելը կարող է ոչ միայն դրական ազդել ավելորդ կիլոգրամներից ազատվելու հարցում, այլև նպաստել զարկերակային ճնշման նվազմանը», – հայտարարել են գիտնականները։ 

Նրանք ընտրել են 46 կամավորների, ովքեր պետք է սնվեին 16:8 սխեմայով, այսինքն նրանք պետք է 16 ժամ ոչինչ չուտեին (խմել թույլատրվում էր) և 8 ժամ ուտեին, ընդ որում առանց որևէ սահմանափակման։ Կամավորները նման ռեժիմ են պահպանել 12 շաբաթ։

Արդյունքում, կամավորներն առանց որևէ ջանքի սկսել են օրական օգտագործել 300 կալորիա ավելի քիչ, քան նախկինում, նիհարել են մոտ 3 կգ։ Նրանց ճնշումը ևս սկսել է կարգավորվել` մոտ 7 սանդղակով։–0–